Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 19:39 24-03-2026

Ֆինանսական և իրավական աղետ․ քաղաքացին Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում

Արաբկիր վարչական շրջանում գտնվող հողամասի օրինական սեփականատեր և ձեռնարկատեր Արման Առաքելյանն ավելի քան մեկուկես տարի բախվում է դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի և վարչապետի աշխատակազմի անգործությանը։

2024-ին ձեռք բերված հողամասը և վրայի շինարարությունը լիովին օրինական են. առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ նոտարական գործարքներ, կադաստրային գրանցում, շինթույլտվություն և բանկային վարկի տրամադրման փաստաթղթեր։

Սակայն հողամասը կալանված է՝ քրեական վարույթ բացելու պատճառաբանությամբ, և քաղաքացին՝ լինելով երրորդ անձ, չի կարող ավարտին հասցնել սեփական ֆինանսական և շինարարական գործարքները։ Նույնիսկ բազմակի դիմումները դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և վարչապետի աշխատակազմին չեն տվել ամբողջական կամ արդյունավետ պատասխան։

«Ստացված պատասխանները եղել են թերի, ձևական և ոչ բավարար, ինչի արդյունքում իմ իրավունքները շարունակաբար ոտնահարված են։ Ես կրում եմ ֆինանսական կորուստներ, բիզնեսի գործունեության վրա կան բացասական ազդեցություններ, և բանկային գործարքները չի կարելի ավարտին հասցնել, քանի որ հողակտորն ու վրայի շինությունը գտնվում են կալանքի տակ, իսկ ես չեմ հանդիսանում վարույթի կողմ, այլ երրորդ անձ։ Դատախազությունը խուսափում է հանդիպումից, Հակակոռուպցիոն կոմիտեն չի տրամադրում մեկ ու կես տարվա ընթացքում կատարված վարույթի ընթացքի լիարժեք տեղեկություններ, մինչդեռ օրենքով իրավունք ունեմ դրանց տեղեկանալու։ Վարչապետի աշխատակազմը միայն ուղղորդում է գրություններն առանց լիարժեք վերահսկողության և պատասխան պահանջելու համապատասխան մարմիններից»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է քաղաքացին՝ թվարկելով կրած վնասները․ «Հողամասը և վրայի շինությունը մնացել են անօգտագործելի, բանկային գործարքները խոչընդոտվում են, աշխատողներին վճարելը դժվարանում է, վարկային պարտավորությունները ստիպված են վճարվել անբարենպաստ պայմաններով»։

Արման Առաքելյանը պահանջում է կազմակերպել հանդիպում վարչապետի կամ գործով պատասխանատու անձանց հետ՝ բոլոր փաստաթղթերի և ապացույցների ներկայացման համար, հստակեցնել վարույթի ընթացքը և ժամանակավորապես մեղմել կամ սառեցնել վարկային պարտավորությունները մինչև դատական գործընթացի ավարտը, ստուգել դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հնարավոր կոռուպցիոն կամ շահերի հակասության դեպքերը, որոնք հանգեցրել են վարույթի ձգձգման և 3-րդ անձի իրավունքների ոտնահարման, ապահովել փաստացի, իրավաչափ և ժամանակին պատասխաններ՝ օրենքի սահմաններում։

Քաղաքացին շեշտում է, որ իր բոլոր գործողությունները եղել են օրենքի սահմաններում, և խնդրում է, որպեսզի պետությունը պաշտպանի իր իրավունքները, այլ ոչ թե լրացուցիչ վնասներ պատճառի՝ պետական մարմինների անգործության պատճառով։ Այս պատմությունը հստակ ցույց է տալիս, որ ձգձգված վարույթը և դատախազության անտարբերությունը կարող են առաջացնել ֆինանսական և իրավական աղետ, անգամ երբ քաղաքացին գործում է օրինական ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում