Ներքին 5 ամիս առաջ - 18:28 24-03-2026

Վարույթի հետևում հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած․ Արմինե Օհանյանը՝ կարճված գործի մասին

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորեց կամ տեղեկացրեց հանրությանը, որ իմ հանդեպ քրեական վարույթը կարճվելու է՝ եւ այն, որ դրա նախօրեին ինձ Քննչական կոմիտե են կանչել` ընդամենը «տեղեկացնելու», որ վարույթը կարճվում է։ Երեկ վերջապես ստացա դատախազ Կարեն Իսրաելյանի որոշումը, որ ՔԿ քննիչի զեկուցագրի հիման վրա որոշել է իմ նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել․․․

Այսինքն, հիմա այլեւս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա եւ ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ուրեմն, ես 18 տարի շարունակ` ամեն օր խմբագրականներ եմ գրում: Ենթադրում եմ, որ երբ իմ քննադատությունը զայրացրել է «վսեմաշուք վարչապետին», հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, թե մի բան գտեք, այդ կնոջ բերանը փակեք եւ դատախազությունում սկսել են կարդալ իմ խմբագրականները` այնտեղ որեւէ հիմք գտնելու համար, որ գործ հարուցեն: Եւ վերջապես. 2024 թ. դեկտեմբերի 12-ին «Սիրիացի զինյալների չափ էլ չկաք» վերնագրով խմբագրականում (լինքը կդնեմ) ինչ որ բան են նշմարել եւ 25 թ. հունվարին վարույթ հարուցել` հանձնարարելով Քննչական կոմիտեին քննել այն եւ որոշել` քրեորեն պատժելի արարք կա՞ արդյոք հրապարակախոսական բնույթի այդ տեքստում:

Վարույթի նյութերն, ի դեպ, 100 էջից ավելի են եւ այն տեւել է 1 տարի 3 ամիս: 1500 նիշանոց հոդվածը տասնյակ կաբինետներում կարդացել են, ապա ուղարկել են փորձաքննության` դատալեզվաբանական եւ դատահոգեբանական (ենթադրում եմ, որ պարզեն, թե կարդացողների հոգեբանության վրա ինչպես կարող էր այն ազդել):

Եւ եթե փորձագետները որեւէ տողի մեջ «տեսնեին» «բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու փորձեր», ապա վարույթը ոչ թե կկարճեին, այլ ինձ արդեն մեղադրանք առաջադրված կլիներ, որից վստահ եմ` ոչ ոք չէր զարմանա: Բարեբախտաբար փորձագետները` Ա. Հարությունյանը եւ Հ.Ղուկասյանը, որոնք իմ 1500 նիշանոց տեքստի մասին 13 էջանոց եզրակացություն են գրել եւ այդ փորձաքննությունը տեւել է ուղիղ մեկ տարի, եզրակացրել են, որ իմ տեքստում չկա կոչ, թեեւ տեղ են թողել («այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան-փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից»), որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրեն:

Ինձ թվում էր... ես հույս ունեի, որ ինձ հատկապես չսիրող մի արարած, ասենք` նրանցից մեկը, ում մենք քննադատում ենք, դիմում է գրել դատախազություն` հաղորդում է տվել «հանցագործության մասին» եւ վարույթն այդ հիմքով են նախաձեռնել: Պարզվեց` ոչ: Հենց գլխավոր դատախազությունն է դիմել ոստիկանություն, ապա Քննչական կոմիտե` վարույթ նախաձեռնելու առաջարկով: Ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ այս վարույթի հետեւում հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած:

Ինչ ասեմ` զարմացած չեմ մարդկային ստորության, ապերախտության, չարության եւ ամեն գնով իշխանություն պահելու ագահության հերթական ապացույցից: Շատ բան եմ տեսել իմ կյանքում` եւ մանր բանսարկուներ, եւ մեծ գիշատիչներ, եւ իրենց թույնից ու չարությունից խեղդվող սրիկաներ, եւ հիշողությունն ու հոգեկան հավասարակշռությունն իսպառ կորցրած խղճուկ էակներ...

Սա էլ կանցնի...

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»