Ներքին Ուղիղ եթեր 6 ամիս առաջ - 15:27 24-03-2026

Ադրբեջանի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պայմանական՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը:

«Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, դա կարող է մի բան նշանակել, միգուցե կան պայմանավորվածություններ ու իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ, ու պատերազմի հստակ օրն ու ժամը գիտեն:

Ես ուզում եմ հիշեցնել, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել, եթե խոսում են զոհերից՝ ապա գնացեք և վիճակագրությամբ տեսեք, թե ում իշխանության օրոք, ինչքան պատերազմ է եղել ու ինչքան զոհեր են եղել: Առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ երբ իրենք Ստեփանակերտի մատույցներին էին հասել, այդ մարդկանց պայքարի ու հերոսական ուղու շնորհիվ 12,000 կմ տարածք է եղել Արցախի Հանրապետության տարածքը»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ