Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:49 24-03-2026

Ինչո՞ւ եք Արցախ ասում. Ղարաբաղն Ադրբեջանինն է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, ինձ հետաքրքիր է: Այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ ՀՀ-ի ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք՝ Սևանին ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ այլ անվանում է տալիս, վատ եք զգում, ինչո՞ւ եք վատ զգում», - այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե Սիմոնյանն ինքն էլ, ժամանակին Արցախ էր ասում, նա արձագանքեց՝ սխալ էի անում:

«Ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչո՞ւ այդ նույն Ղարաբաղի Սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր, ինչո՞ւ չեք տալիս, որովհետև բոլորդ քաղաքականացված եք և բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով:

Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի մարդ կարող է ՀՀ-ի Երևանին ասել Էրիվան, Սևանին ինչ-որ այլ բան ասել, աղմուկ մի բարձրացրեք, մի զարմացեք»,- նշեց նա և հավելեց՝ Ղարաբաղն Ադրբեջանինն է:

Սիմոնյանը ցուցադրեց պիջակին ամրացված քարտեզը՝ ասելով, որ դա է Հայաստանի Հանրապետությունը:

«Սրանից այս կողմ Թուրքիա է, սրանից այս կողմ Վրաստան է և Ջավախքը Հայաստան չէ, Ջավախքը Վրաստան է, սրանից ներքև Պարսկաստանը, սրանից այս կողմ Ադրբեջանը:

Փակե՛ք, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին չգիտեմ ինչ»,- նշել է ԱԺ նախագահը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը