Արտաքին 6 ամիս առաջ - 19:56 23-03-2026

Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է արտաքսել ՌԴ զինված ուժերում ծառայող օտարերկրացիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է արգելել Ռուսաստանի տարածքից վարչական կարգով արտաքսել այն օտարերկրացիներին, ովքեր ծառայություն են անցնում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Օրենքով սահմանվում է, որ վարչական պատժի այդպիսի տեսակ, ինչպիսին է Ռուսաստանի տարածքից վարչական արտաքսումը, չի կիրառվի այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ, որոնք պայմանագրային հիմունքներով անցել են զինվորական ծառայություն և մասնակցել մարտական գործողություններին՝ զինված ուժերի կամ այլ ռազմական կազմավորումների կազմում։շ

Եթե վարչական պատիժ նշանակելիս նախատեսված է արտաքսում, ապա դրա փոխարեն կկիրառվի տուգանք կամ պարտադիր աշխատանքներ՝ 100-ից 200 ժամ տևողությամբ։

Բացի այդ, սպորտային մրցումների ժամանակ հանդիսատեսի վարքականոնների խախտման համար այս անձանց նկատմամբ կարող է սահմանվել մրցումների անցկացման վայրեր այցելելու արգելք՝ մեկից մինչև յոթ տարի ժամկետով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի