Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 16:43 23-03-2026

Լապշինին Երևանում 6-րդ անգամ ձերբակալել են, ապա՝ ազատել․ նա դատի կտա իրավապահներին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ մարտի 19-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրեն Բելառուսի իշխանությունների պահանջով հերթական անգամ ձերբակալել են։

Սա բլոգերի արդեն վեցերորդ ձերբակալությունն է, որը նա որակում է որպես նպատակաուղղված սադրանք և «օրինական ահաբեկչություն»։

Լապշինի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ նա պատրաստվում էր մեկնել Ստրասբուրգ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ հայցերի շուրջ կարևոր հանդիպումների։

Բլոգերը նշում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները՝ փոխգնդապետ Աղաբաբյանի հրամանատարությամբ, իր նկատմամբ կիրառել են ֆիզիկական ուժ և պահել անազատության մեջ շուրջ երեք ժամ։

«Ես ստիպված եղա պառկել հատակին, քանի որ ժամերով սպասելուց հոգնել էի, իսկ իմ նկատմամբ ուժ կիրառվեց։ Միայն այն բանից հետո, երբ ես ինքս զանգահարեցի ոստիկանություն (102), նրանք ժամանեցին և ինձ ազատ արձակեցին»,- պատմել է Լապշինը։

Ըստ Լապշինի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը և ՆԳՆ-ն դեռ մեկ տարի առաջ որոշել էին դադարեցնել նրա նկատմամբ հետապնդումը՝ համարելով այն քաղաքականապես մոտիվացված։

Սակայն, բլոգերի պնդմամբ, ԱԱԾ տվյալների բազայից այդ արգելանքը հանող «նշանը» մարտի 19-ին խորհրդավոր կերպով անհետացել է, ինչն էլ առիթ է դարձել ձերբակալության համար։

Միջադեպից անմիջապես հետո գրառումը կրկին հայտնվել է համակարգում։ Լապշինը կատարվածը կապում է երկու կարևոր գործոնի հետ, որից առաջինը ԵՄ հանձնակատարի այցն է. ձերբակալությունը համընկել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի Երևան ժամանելու հետ։

Բլոգերը կարծում է, որ սա փորձ էր վարկաբեկելու Հայաստանը վիզաների ազատականացման գործընթացի շեմին։ Մյուս պատճառը ՀՀ ԱԱԾ-ի կապերն են Բելառուսի և Ռուսաստանի հետ. Լապշինը կասկածներ է հայտնել, որ ԱԱԾ որոշ օղակներ, ունենալով կրթական և ոչ պաշտոնական կապեր հետխորհրդային երկրների ուժայինների հետ, կարող են գործել ընդդեմ Հայաստանի պաշտոնական քաղաքականության և ձերբակալել իրեն։

Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի սահմանապահ ծառայության դեմ՝ պահանջելով փոխհատուցում թե՛ նյութական վնասների (չվերթը բաց է թողել), թե՛ բարոյական վնասի համար։

Նա նաև կանխատեսում է, որ նմանատիպ սադրանք կարող է կրկնվել 2026 թվականի հունիսին սպասվող ընտրություններից առաջ։ Հիշեցնենք, որ Լապշինի շուրջ իրավական քաշքշուկները սկսվել են դեռևս 2016-ին, երբ Բելառուսը նրան արտահանձնեց Ադրբեջան՝ Արցախ այցելելու համար, ինչից հետո բլոգերը միջազգային հարթակներում պայքարում է իր իրավունքների վերականգնման համար։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան