Արտաքին 8 ամիս առաջ - 22:56 22-03-2026

Անօդաչուների հարձակման պատճառով Պուլկովոյում 85 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Ռուսաստանի Լենինգրադի մարզում ուկրաինական անօդաչուների հարձակման պատճառով «Պուլկովո» օդանավակայանում 85 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է. ևս մեկ օդանավ հաղորդել է աղետի ազդանշանի մասին։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։

Ըստ ալիքի հաղորդման, անօդաչուների վտանգը հայտարարված է արդեն շուրջ չորս ժամ։ Տարածաշրջանի երկնքում ոչնչացրել են հինգ ուկրաինական դրոն։

Աղետի ազդանշան է տվել «Ռոսիա» ավիաընկերության օդանավը Լենինգրադի մարզի երկնքում։ Հենց հիմա ինքնաթիռը պտտվում է Վսևոլոժսկի շրջանում։ Հստակ պատճառները դեռ հայտնի չեն։

Ըստ ալիքի տվյալների, Միներալնիե Վոդիից Սանկտ Պետերբուրգի օդանավակայան ուղևորվող «Ռոսիա» ավիաընկերության SDM6858 չվերթի օդանավը տվել է աղետի 7700 ազդանշանը, ինչը կարող է նշանակել արտակարգ կամ վթարային իրավիճակ օդանավում։ Airbus A320-214-ը հենց հիմա թռչում է Լենինգրադի մարզի Կիրովսկից մինչև Կոսկովսկոե հատվածում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին