Ներքին 6 ամիս առաջ - 09:53 22-03-2026

Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու` բանտարկության տոնն է: Այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը։

Առաջին հայացքից, այսօրվա մարդու համար միգուցե տարօրինակ հնչի «սոսկալի չարչարանքների և բանտարկության» ՏՈՆ հասկացությունը:

Նախ այդ չարչարանքներն ու բանտարկությունը իմաստավորված են հստակ նպատակով և հանուն ճշմարտության և արդարության են: Այդ պատճառով է Սբ Գրիգոր Նարեկացին ցնծում. «Արասցես տօն ինձ բերկրութեան զօրն իմ տագնապի» (Իմ տագնապի օրը բերկրության տոն դարձրու):

Եվ երկրորդ` այն ծառայեց մի ամբողջ ժողովրդի ազատությանն ու ազատագրությանը, ինչպես որ Հարության Հաղթանակին նախորդեց Խաչի խորհուրդը, որում «ամենարուեստ իմասութեամբ Քո դարձուցանես յայգ զստուերս մահու» (Քո ամենարվեստ իմաստությամբ մահվան ստվերը վերածում ես այգաբացի. Սբ Գրիգոր Նարեկացի):

Այն սկիզբը դարձավ Հայոց Մեծ Դարձի` դեպի Աստված ճանապարհորդության և նրա հետ Հաշտության:
Ահավասիկ «սոսկալի չարչարանքները և Խոր Վիրապում բանտարկությունը» տոնելու իմաստն ու էությունը:

Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի և առանց այն վճարելու, առանց զրկանքների, տառապանքի, զոհաբերության, հաստատ համոզումի, կամքի, հավատքի, հույսի և վերջապես սիրո զոհաբերական սիրո, այն ձրիաբար չի տրվի:

ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ ՍԵՐՆ Է. ԱՅՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԻՐՈՒՑ ԵՎ ԱՄՓՈՓՎՈՒՄ Է ՍԻՐՈՎ ԴԱՌՆԱԼՈՎ ՍԻՐՈ ՊՍԱԿԸ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՀԵՏ, ՈՐԻ ՊՏՈՒՂԸ ԶԱՎԱԿԸ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է;

Այո’, այսօր ճշմարտության և արդարության, մեր երկրի ազատագրության` Նոր Դարձի, մեր ժողովրդի ազատության համար պայքարող բոլոր կալանավորվածների, հալածվողների, բռնության ենթարկվածների, ազատազրկվածների և «մահվան ստվերի միջով» անցնողների ՏՈՆՆ է, հատկապես նրանց, ովքեր անբեկանելի և անքննարկելի համոզումն ունեն, որ այս խավարի գբում գտնվելու արդյունքը ԱՅԳԱԲԱՑՆ է լինելու, ովքեր իրենք իրենցով կրում են Այգաբացը:

Շնորհավոր բոլորիդ տոնը…
Թող Սուրբ Լուսավորիչ Հայրապետի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ Մուտքի տոնի խորհուրդն ու շնորհը առաջնորդի մեզ մեր կյանքի Լույսին ու Լույսի Հաղթանակին, քանի որ
Հաղթանակն այլընտրանք չունի…

Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
21.03.2026
Ի Տօնի Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ
սոսկալի չարչարանացն եւ մտնելոյն ի վիրապն

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում