Մամուլ 5 ամիս առաջ - 08:41 21-03-2026

Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին: «Փաստ» թերթի տեղեկություններով, հարցազրույցը կհրապարակվի եկող շաբաթվա սկզբներին:

Իսկ ո՞վ է Մարիո Նաուֆալը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նա, այսպես կոչված, «նոր մեդիայի» առաջատար դեմքերից է։ Ունի բավական մեծ ներկայություն X-ում (նախկին Twitter): Նրա հիմնական գործիքը X հարթակի աուդիո ձևաչափն է՝ X Spaces-ը, որտեղ նրա ստեղծած «The Roundtable»-ը ամենամեծ և ամենաակտիվ աուդիո շոուն է։ Նրա եթերները մշտապես ապահովում են միլիոնավոր ունկնդրումներ՝ անգամ գերազանցելով ավանդական հեռուստատեսային մեգանախագծերի վարկանիշները։

Ի դեպ, Մարիո Նաուֆալի եթերներին հաճախ է միանում և գրառումները մեկնաբանում Իլոն Մասկը: Թեև Նաուֆալը դասական իմաստով լրագրող չէ, իր լսարանի ահռելի մեծության պատճառով նրա եթերներին հյուրընկալվում են աշխարհում շատ ազդեցիկ դեմքեր՝ քաղաքական գործիչներ, միլիարդատերեր, նաև՝ երկրների ղեկավարներ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա նրան՝ որպես տեղեկատվության աղբյուրի, հավասարեցնում է խոշոր մեդիա կորպորացիաներին՝ հասանելիության տեսանկյունից։ Տեղեկատվության տարածման արագությամբ և թվային միջավայրում ակտիվ, հատկապես երիտասարդ լսարանի վրա ունեցած ազդեցությամբ նա ժամանակակից նոր մեդիայի ամենամեծ և ամենապահանջված դեմքերից է:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան