Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 22:00 20-03-2026

Նիկոլը մանիպուլացնում է` եթե չվերընտրվի, ապա պատերազմ կլինի

«Այսպիսի մանիպուլյատիվ լեզվով փորձում է ժողովրդին համոզել, որ տեսեք, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի»,- անդրադառնալով լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ակնարկին, որ եթե ինքը չվերընտրվի, ապա հնարավոր է՝ աշնանը պատերազմ կլինի, ասաց ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը։

Այվազյանի մեկնաբանմամբ, Փաշինյանի նման մոտեցումը ցույց է տալիս Հայաստանի անվտանգության համակարգի խոցելիությունը։

«Սարսափելի է, եթե Հայաստանի անվտանգությունը նման խախուտ հիմքերի վրա է դրված, ապա այստեղ պատասխանատուն գործող իշխանությունն է»,- նկատեց նա՝ նշելով, որ այս պարագայում կասկածի տակ է դրվում նաև իշխանության կողմից հռչակված «խաղաղության օրակարգի» արդյունավետությունը։

«Ինքը իր բերանով ապացուցում է, որ խաղաղություն հաստատելու մասին խոսակցությունները կեղծ են։ Իրական խաղաղությունը չի կարող կառուցվել անկայուն կամ ձևական հիմքերի վրա։ Իրական խաղաղությունը կարելի է կառուցել միայն իրական հիմքերի վրա, և եթե այդ հիմքերը ամուր լինեն, իշխանության փոփոխությունը չի կարող ինքնին պատերազմ հրահրել»,- վստահեցրեց փորձագետը։

Անդրադառնալով անվտանգային իրավիճակին Արմեն Այվազյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի պաշտպանունակությունը թուլացել է։

«Իշխանությունը այնքան է թուլացրել Հայաստանը, առաջին հերթին՝ անընդունելի զիջումների միջոցով, իսկ ռազմավարական նշանակության տարածքների կորուստը նվազեցրել է զսպման հնարավորությունները, որ ոչինչ բացառել պետք չէ։ Այնինչ, տարիներ շարունակ հնարավոր էր լինում զսպել պատերազմը նաև այդ դիրքերի և բանակի մարտունակության շնորհիվ։ Իսկ այսօր, այդ բոլոր զիջումներով ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ նոր պահանջների և ճնշումների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայումս Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հավանականությունը, հակառակը իշխանության հայտարարությունների, աճել է։

Ամփոփելով խոսքը, բանախոսը նշեց, որ երկրի անվտանգային համակարգը դարձել է խոցելի տարբեր ուղղություններով։

«Տասը տեղից Հայաստանի անվտանգությանը հարված է հասցվել, և հիմա էլ խոսվում է պատերազմի ռիսկերի մասին․․․ պատերազմով Հայաստանը կարող է կործանվել, բայց առանց պատերազմի էլ կարող է կործանվել»,- եզրափակեց Այվազյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ