Միտք 3 տարի առաջ - 18:12 07-09-2023

Եթե Փաշինյան Նիկոլը պարզունակ դերասան չէ, ապա նա դասական իրավիճակային աթոռամետ է

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյան Նիկոլն արևմտամետ չէ, քանզի վերջինիս իշխանության օրոք չի ընդունվել Հայաստանն Արևմուտքին «մոտեցնող» գեթ մեկ իրավական ակտ:

Փաշինյան Նիկոլը ջերմեռանդ ռուսամետ չէ, քանզի վերջինիս իշխանության օրոք պաշտոնական Երևանն ու Մոսկվան բազմիցս հրապարակել են միմյանց հակասությունները:

Եվ, եթե Փաշինյան Նիկոլը պարզունակ դերասան չէ, ապա նա դասական իրավիճակային աթոռամետ է:
Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլն Արևմուտքի և Ռուսաստանի միջև «խաղալու» է այնքան, ինչքան հնարավոր կլինի: Ընդ որում, վերջինս, «խաղը» երկարացնելու նպատակով, անընդհատ «խաղի» մեջ է ներգրավում երկրորդական` Արևմուտքի և Ռուսաստանի հետ ուղիղ կամ անուղղակի կերպով փոխկապակցված «խաղացողների»: Եվ, վերջապես` «խաղը» շարունակելու անհնարինության դեպքում, Փաշինյան Նիկոլն անվերապահորեն կընդունի հիմնական «խաղացողներից» մեկի պայմանները, հետևաբար` կստանա հետագա իշխանավարման երաշխիք:

Այժմ, աստիճանաբար, ավարտվում է «խաղի» մեջ այլ պետությունների ներգրավման և սկսվում է հիմնական «խաղացողներից» մեկի պայմաններն անվերապահորեն կատարելու փուլը: Եթե Փաշինյան Նիկոլն այս փուլը ևս բարեհաջող հաղթահարի, ապա Հայաստանը երկար տարիներ` մինչև նոր «խաղի» մեկնարկը, կունենա անփոխարինելի «առաջնորդ»:

Ըստ այդմ, օրվա ընդդիմությունները, Փաշինյան Նիկոլի իշխանազրկման համար, մինչև երևանյան հրապարակներ «նետվելը», առաջին հերթին պետք է հիմնական խաղացողների հետ պայմանավորվեն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը