Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 16:00 19-03-2026

Լավությունը պատժելի է. ինչու են վրեժ լուծում Արմինե Օհանյանից

Քաղհալածյալների շարքը լրացնելու է գալիս «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը։

«Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցների խմբագիրներ հայտնվելու են իրավապահների թիրախում և նրանցից մեկը լինելու է «Հրապարակի» խմբագիրը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին:

Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրականն է, որն, ըստ ՔԿ-ի պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր»,- մարտի 17-ին երեկոյան հայտնել էր «Հրապարակը» տեղեկացնելով, որ վարույթը հարցուցված է ՀՀ ՔրՕրի 422 հոդվածի հատկանիշներով։

Ինչո՞ւ է ՔՊ-ական իշխանությունը հետապնդում Արմինե Օհանյանին։

Oragir.News-ին տված հարցազրույցում Արմինե Օհանյանը հետևյալ կարծիքն է հայտնել․

«Ազատ խոսքը, մեր քննադատությունը, մեր գործունեությունը իրենց անհանգստացնում է, իրենց խանգարում է, և իրենք ամեն գնով փորձում են դա կանխել, դադարեցնել»։ Այսինքն՝ հետապնդումը կապված է իր և «Հրապարակ» օրաթերթի գործունեության, ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին քննադատելու հետ։

Տարածվում է վարկած, որ Արմինե Օհանյանի հետապնդումը ուղիղ կապ ունի հունիսի 7-ի ընտրությունների հետ։ ՔՊ-ական իշխանությունները, հավանաբար, վախենում են, որ «Հրապարակ» օրաթերթի և Արմինե Օհանյանի քննադատությունները բացասաբար կանդրադառնան ՔՊ-ի վարկանիշի վրա, նպաստելով նրա պարտությանը։ Եվ ենթադրաբար, այս վախերի տակ մնալով՝ փորձում են ճնշում գործադրել «Հրապարակի», Արմինե Օհանյանի վրա, որ ՔՊ-ի և Փաշինյանի մասին վատ բաներ քիչ հրապարակվեն։

Հանրության մեջ շրջանավում է նաև ասեկոսե, թե հետապնդումն ուղղորդված է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ասում են, թե Փաշինյանը վրեժխնդիր է լինում իրեն արված լավությունների համար՝ «ոչ մի լավություն անպատիժ չպիտի մնա» հայտնի սկզբունքով։ Մարդիկ հիշում են, որ նա 2008-ի Մարտի 1-ից հետո Արմինե Օհանյանի տանն է թաքնվել տևական ժամանակ։

Արմինե Օհանյանը փրկել է Փաշինյանին կալանքից, դրանից բխող վատ բաներից՝ ճնշումներից, առողջության քայքայումից։ Եվ Փաշինյանը ոչ թե ամեն օր երախտագիտություն է հայտնում սրա համար, այլ Արմինե Օհանյանին կանչում են ՔԿ ու հարցաքննում, անուղղակի սպառնում ՀՀ ՔրՕրի 422 հոդվածով պատասխանատվության ենթարկելու հեռանկարով։

Այս վարկածը խիստ մտահոգիչ է։ Մարդիկ ի՞նչ պիտի ընդօրինակեն երկրի ղեկավարից։

Հրեան շնորհակալության աղոթք ունի, որով շնորհակալություն է հայտնում այն ամենի համար, որ Նա ստեղծել է, և այն ամենի համար, որ Նա տվել է իրեն։ Բողոքականներն ամեն առավոտ շնորհակալություն են հայտնում, հատուկ ուշադրություն դարձնում շնորհակալություն ասելուն, շնորհակալության վերաբերյալ ազգային ու կրոնական տոներ կան շատ երկրներում։ Իսկ ՀՀ վարչապետն իրեն լավություն արած մարդուն, երբեմնի գործընկերոջը շնորհակալություն հայտնելու փոխարեն, սպառնում է պատժել 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրականի համար։

Մտահոգիչն այն է, որ Արմինե Օհանյանի հետանդումն արդարացնողները նույնկերպ կարող են վարվել իրենց լավություն անողների հետ, նրանց շնորհակալություն հայտնելու փոխարեն՝ պատժել կամ սպառնալ պատժով։ Ներկայում էլ չար, նախանձ, փոքրոգի մարդիկ լավություն անելը համարում են հիմարություն, անխելքություն։ Իսկ եթե բոլորը Փաշինյանին ընդօրինակեն, ու պատժեն իրենց լավություն անողին, ապա լավություն անելը կորակվի ոչ միայն հիմարություն, այլև պատժելի արարք։ Չար ու եսասեր, նենգ ու մեծամիտ լինելը կորակվի նորմալ։ Սրա արդյունքում՝ ոչ ոք ոչ ոքի լավություն չի անի, նույնիսկ բարի չի կամենա։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ չարիքներ գլուխ կբարձրացնեն, ինչքան կպակասի սերը, ինչքան կավելանա ատելությունն, ու կխեղդվի ամեն լավ ու լուսավոր բան, այդ թվում՝ մեր ազգային մեծագույն նվաճումը՝ պետությունը։

Պարզ ասած՝ Արմինե Օհանյանին ՔԿ կանչելն ու հարցաքննելը մասնավոր խնդիր չէ, այն հարձակում է ժողովրդավարության, մարդասիրության, ներքին խաղաղության ու շնորհակալության դեմ։ Գուցե Փաշինյանին հաջողվի որոշակի մեղմել Արմինե Օհանյանի քննադատությունը մինչև հունիսի 7-ը, սակայն արդյունքում կխեղվի սոցիալ հոգեբանությունը՝ մարդիկ կչարանան ու կոնֆլիկտներ կհրահրեն՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին։ Այս հնարավոր հեռանկարը նկատի ունենալով, ենթադրելի է՝ խնդրին կմիջամտեն նաև արտաքին ակտորները, որ աշխարհում խաղաղությունը չխախտվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին