Ներքին 6 ամիս առաջ - 14:14 19-03-2026

Աշխատավարձից զրկել են, ճնշումներ կիրառել ու սպառնացել. քաղաքացու աղմկահարույց հայտարարությունը

Կառավարության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում քաղաքացիներից մեկը՝ Աիդա Մխիթարյանը, բարձրաձայնեց աշխատանքային և սոցիալական խնդիրների վերաբերյալ իր բողոքը։

Նրա խոսքով՝ ինքը աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնում՝ որպես բակային հավաքարար, սակայն 2025 թվականի նոյեմբերի 7-ին մասնակցել է բողոքի ակցիայի՝ պահանջելով աջակցություն իր բնակարանի տանիքի վերանորոգման համար։

«Դրանից հետո սկսվեցին խնդիրները։ Կոմունալ բաժնի պետը՝ Սերգո Սարգսյանը, և մյուս պատասխանատուները ինձ անհիմն բացակա են դրել։ Օրինակ՝ հունվար ամսվա համար ասել են, թե աշխատել եմ ընդամենը 10 օր, ինչի արդյունքում ստացել եմ անհամաչափ ցածր աշխատավարձ։ Փետրվար ամսվա համար էլ կրկին նույն կերպ են վարվել»,- նշեց նա։

Քաղաքացին նաև պնդեց, որ իր նկատմամբ կիրառվել են ճնշումներ և վիրավորական վերաբերմունք։

«Ինձ անպատիվ խոսքեր են ասել, որոնք ես ձայնագրել եմ։ Բացի այդ, փորձել են նաև ֆիզիկական բռնություն կիրառել իմ նկատմամբ, երբ պահանջել եմ իմ աշխատավարձը։ Երկու անգամ էլ ինձ զրկել են պրեմիայից, մինչդեռ մյուս աշխատողները ստացել են»,- ասաց Մխիթարյանը։

Նրա փոխանցմամբ՝ ինքը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն գործընթացը դեռևս հստակ արդյունք չի տվել։

«Հաղորդում եմ ներկայացրել թե՛ ոստիկանություն, թե՛ քննչական մարմիններ։ Քննչականը նշել է, թե դատախազությունն է պահանջել փաստաթղթերը, սակայն դատախազությունում ինձ ասել են, որ նման պահանջ չի եղել։ Ստացվում է՝ կողմերը հակասական տեղեկություններ են տալիս, և գործի ընթացքը մնում է անորոշ»,- ընդգծեց նա։

Քաղաքացին նաև տեղեկացրեց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, և գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։

Նա ընդգծեց, որ այս պահին գործազուրկ է և գտնվում է ծանր սոցիալական վիճակում։

«Արդեն մեկ ամիս է՝ չեմ աշխատում։ Ապրում եմ հիվանդ մորս հետ։ Նա ստանում է 68 հազար դրամ թոշակ, ես՝ 36 հազար դրամ հաշմանդամության թոշակ։ Խնդրում եմ, որ կառավարությունը աջակցի, որպեսզի այս հարցը բացահայտվի և արդարությունը վերականգնվի»,- ասաց Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում