Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 12:40 19-03-2026

Մեր երկրում չի լինելու մի վիճակ, որ ամեն ինչ անթերի լինի. Փաշինյան (տեսանյութ)

Աշխարհի ոչ մի երկրում իդեալական բան չկա, մեզ պետք է իդեալականության ընկալումից նահանջել էականորեն, որովհետև կյանքն ինքը իդեալական չէ:

Այս մասին այսօր՝ մարտի 19-ին Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Երբ գնում ենք իդեալականացման տրամաբանության հետևից, դուրս ենք թռնում կյանքի ռելսերից ու սկսում ենք ապրել միֆերով, փչած փուչիկներով:

Մեր երկրում չի լինելու մի վիճակ, որ ամեն ինչ անթերի լինի»: