Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 10:12 19-03-2026

Երևանում օտարերկրացի մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել Է ոստիկան մոտենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ հետո ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեում բռնության ենթարկված մի երեխայի «շրթունքի վնասվածքով կապտուկներ մարմնի ու պարանոցի հատվածում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է, և նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում 35-ամյա մայրը հատկացված սենյակում բղավել է երեխայի վրա, որից հետո մի քանի հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա մահճակալից գցել է հատակին և քարշ տվել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին