Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 22:57 18-03-2026

Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել

Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս պահին կան հաստատված տեղեկություններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտ երկու նավթային ենթակառուցվածքի և այդ երկրի արևելքում մեկ գազային օբյեկտի հասցված իրանական հարվածների մասին։ Իրանական հարվածի թիրախ է դարձել նաև մեկ օբյեկտ Կատարում։

Ըստ իրանական կողմի՝ բոլոր այդ ենթակառուցվածքներում ԱՄՆ-ն ուներ բաժնեմասեր կամ դրանք սպասարկում էին այդ երկրի ԶՈւ-երի կարիքները Մերձավոր Արևելքում։ Կոնկրետ կադրերով առայժմ չհաստատված տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիայի արևելքում տեղի հիմնականում շիա բնակչությունը փողոցներում իր ուրախությունն է արտահայտել իրանական հարվածների կապակցությամբ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը