Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:00 18-03-2026

Պատրաստվել է պետք. մարդիկ ուզում են 1 շաբաթում վարորդական վկայական ստանալ

Քաղաքացիների համար վարորդական վկայական ստանալն այսօր մեծ գլխացավանք է դարձել։ Շատերը մեծ դժվարությամբ են հանձնում քննությունները՝ հաճախ բողոքելով, որ անարդարացիորեն են կտրվում և ստիպված են լինում բազմիցս վերահանձնել։

Այս բողոքները երբեմն հիմնավոր են և վկայում են համակարգային խնդիրների մասին, որոնք ունեն տարբեր պատճառներ ու բացատրություններ։

Oragir.News-ը «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանից հետաքրքրվեց՝ արդյոք ստեղծված իրավիճակը պայմանավորվա՞ծ է համակարգային խնդիրներով, դիմորդների ոչ բավարար պատրաստվածությամբ, թե՞ առկա են կոռուպցիոն դրսևորումներ։

«Տեսական մասով ոչ կոռուպցիա կա, ոչ էլ ինչ-որ միջամտություն։ Հարցերին պատասխանում են համակարգի միջոցով, եթե չիմանան՝ չեն անցնի»,- ասաց Քեյանը՝ չհերքելով, որ գործնական քննությունների ընթացքում որոշակի խնդիրներ կարող են առաջանալ։

Քեյանի դիտարկմամբ՝ հաճախ քննությունից չանցնելու պատճառը նաև դիմորդների անբավարար պատրաստվածությունն է և արագ արդյունքի հասնելու ձգտումը։ «Հայաստանում մարդիկ մի շաբաթում ուզում են վարորդական վկայական ստանալ։ Չի կարելի այդքան հեշտ վարորդական վկայական բաժանել, հետո բողոքել երթևեկության անվտանգությունից»,- ասաց փորձագետը՝ տեղեկացնելով, որ ոլորտում հնարավոր փոփոխություններ են սպասվում, որոնք կարող են որոշակիորեն կարգավորել իրավիճակը։ Միաժամանակ, նա հերքում է տարածված այն կարծիքը, թե հնարավոր է վարորդական վկայական ստանալ ոչ օրինական ճանապարհով։

«Չկա նման բան։ Ովքեր գումար են վճարում, կարող են դառնալ խաբեության զոհ։ Ավելի լավ է գնան օրինական ճանապարհով։ Եթե մարդը նորմալ տիրապետում է կանոններին և կարողանում է մեքենա վարել, անհնար է, որ չանցնի քննությունը»։ Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների աճին՝ Քեյանն ընդգծել է, որ խնդիրը բազմաշերտ է․ «Շատ են գործոնները՝ սկսած ճանապարհային նշաններից, ճանապարհի ծածկույթի վիճակից, վարորդների կարգապահությունից։ Այդ ամբողջը փոխկապակցված է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում