Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:30 17-03-2026

Փաշինյանն ԱԽ նիստ է արել, Մկրտիչ Սրբազանի կալանքը վերացվեց, Գզոյանը չի վերականգնվի․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 17-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Անվտանգության խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները»,– գրել է Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ փետրվարի 28-ից հետո, երբ մեկնարկեց Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան, սա Անվտանգության խորհրդի արդեն 5-րդ նիստն է։ Վերջինն անցկացվել էր մարտի 9-ին։

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվեց։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Մկրտիչ սրբազանի նկատմամբ կիրառել բացակայելու արգելք և վարչական հսկողություն։ Նրան արգելվում է հաղորդակցություն ունենալ վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, այցելել թեմի նստավայր, Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից՝ Ստեփան Ասատրյանի հայտնի հարցազրույցից հետո և Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաղորդման հետևանքով։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։ Ասատրյանը պնդել էր, թե Մկրտիչ Սրբազանը Վեհափառի հորդորով 2021 թվականին Արագածոտնի թեմի քահանաներին պարտադրել է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Փետրվարի 12–ին դատարանը որոշել էր Մկրտիչ սրբազանի կալանքը փոխարինել տնային կալանքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սակայն, արգելված էր մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։

Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին վերականգնելու հարց չկա։ Հարցին, թե ի՞նչ բացատրություն է ներկայացրել Գզոյանի ազատման մասին, նա արձագանքեց՝ բացատրություն ներկայացնելու կարիք չունի: Անդրեասյանն ընդգծեց՝ գնահատում է Գզոյանին որպես գիտնականի և գտնում է, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ թանգարանում: «Այդ իմաստով կարծում եմ՝ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն», - նշեց Անդրեասյանը՝ հավելելով՝ եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ: Հարցին, թե արդյոք Գզոյանը տեղեկացվել է արարողակարգի փոփոխության մասին, որ տարիներով գործել է, Անդրեասյանն արձագանքեց, որ այդ մասով ինքը չէ պատասխանատուն: Վերջինս նաև տեղեկությունները, որ թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին ավելի վաղ ասվել է, որ Էդիտա Գզոյանը տնօրենի պաշտոնից ազատվում է հուշահամալիրի տարածքում շինարարական աշխատանքների հետ կապված: Անդրեասյանի խոսքով՝ աշխատակիցների հետ երեկվա հանդիպմանը հիմնականում քննարկվել է նրանց գիտահետազոտական գործունեությունը: Նախարարը պնդեց՝ նրանց ասել է, որ պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իսկ Արցախի հետ կապված հետազոտությունների բաժինը փակելու մասին խոսք չի եղել: Հիշեցնենք, որ թանգարան-ինստիտուտի բոլոր 74 աշխատակիցներն օրեր առաջ դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ հույսով, որ կվերանայվի այս պարտադրանքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին