Արտաքին 6 ամիս առաջ - 20:14 16-03-2026

Իսլամական աշխարհը պետք է միավորվի՝ տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորելու համար. Լարիջանի

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության մեկնարկից հետո Իսլամական պետություններից ոչ ոք օգնության չի հասել իրանական կողմին:

Նրա խոսքով՝ Իսլամական աշխարհը պետք է միավորվի՝ տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորելու և արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար:

Ալի Լարիջանին վեց կետից բաղկացած նամակում ուշադրություն է հրավիրել այն հարցի վրա, որ Իրանը շարունակում է դիմադրությունը, մինչդեռ Մահմեդական կառավարությունների պահվածքը, որոնք չեն աջակցում Իրանի ժողովրդին, հակասում է իսլամի էությանը․

«Որոշ երկրներ ավելի հեռուն գնացին և հայտարարեցին՝ քանի որ Իրանը հարվածում է ամերիկյան բազաներին և ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերին այդ երկրներում, ուրեմն Իրանը մեր թշնամին է։ Միթե Իրանը պետք է ձեռքերը ծալած նստի, երբ ձեր երկրների ամերիկյան բազաներից հարվածներ են հասցվում Իրանին։ Նրանք արդարացումներ են փնտրում. այսօր այս ճակատամարտում մի կողմում ԱՄՆ-ն ու Իսրայելն են, իսկ մյուս կողմում՝ Մահմեդական Իրանը և Դիմադրության ուժերը: Որ կողմում եք»,- հայտարարել Է Ալի Լարիջանին։

Նա կոչ է արել մտածել իսլամական աշխարհի ապագայի մասին և ընդգծել՝ ԱՄՆ-ը երբեք հավատարիմ չի լինի ձեզ, իսկ Իսրայելը ձեր թշնամին է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի