Ներքին Միտք 6 ամիս առաջ - 09:01 16-03-2026

Պարոն Նիկոլ, Հաց Բերողի մահվան համար մեղավոր կամ պատասխանատու դեռ չե՞ք գտել

Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակին օրն է։

Երբ մենք բողոքում ենք ապօրինություններից ու նրանից, որ այսքան աղետներից հետո որևէ մեկը պատասխանատվություն չկրեց իր արածների համար, ազնիվ կլինի նշել, որ երբևէ որևէ իշխանություն պատասխանատվություն չի կրել իր որևէ արածի համար։ Ու Հաց Բերողին մահվան դեպքով էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց։ Այնպես որ Նիկոլը պարզապես հեծնել է միևնույն արատավոր համակարգն ու օգտվել դրա «առավելություններից»։

Իսկ ինձ մնում է հիշեցնել պարոն Նիկոլին Հաց Բերողի մահվանից հետո իր իսկ խոսքերը. «Այո՛, բոլորը մեղավոր են։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում արժեքները ոտնատակ են արվում ամեն օր։ Մենք Արթուր Սարգսյանին ընկալում ենք որպես ազգային արժեքներ կրող մարդ, որը կանգնել է մեզանից յուրաքանչյուրի արժանապատվության համար։ Հենց այդ արժեքների վրա է ձևավորվում քաղաքակիրթ, սահմանադրական, ժողովրդավարական պետությունը և այդ արժեքներն այսօր ոտնահարվել են։ Եվ մենք որպես հանրություն պիտի պաշտպանենք այդ արժեքները։ Այո՛, Արթուր Սարգսյանը սիմվոլ է»։

Պարոն Նիկոլ, Հաց Բերողի անվան վրա լավ փիառվեցիք ժամանակին։ Իսկ մահվան համար մեղավոր կամ պատասխանատու դեռ չե՞ք գտել։

Հոգիդ լույսերի մեջ մնա, ազնի՛վ հայ մարդ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը