Ներքին 8 ամիս առաջ - 14:37 15-03-2026

Քեզ հետ՝ ամենուր. Անիտա Ավետիսյանի շքեղ հարսանիքը Լաս Վեգասից

Երգչուհի և դերասանուհի Անիտա Ավետիսյանն այսօր անակնկալ է մատուցել իր հետևորդներին՝ հրապարակելով կադրեր իրենց հարսանեկան արարողությունից։

Պարզվում է՝ զույգը որոշել է իրենց միությունը պաշտոնականացնել աշխարհի ամենաժամանցային քաղաքում՝ Լաս Վեգասում։



Իր ինստագրամյան էջում հրապարակված չափազանց ռոմանտիկ հոլովակում Անիտան ներկայացել է շքեղ հարսանեկան զգեստով՝ ցուցադրելով սիրելիի հետ համատեղ երջանիկ պահերը։

Հիշեցնենք, որ զույգի հարաբերությունները վաղուց արդեն լուրջ փուլում էին։ Ամիսներ առաջ Անիտան սիրելիից ամուսնության առաջարկություն էր ստացել, ինչն էլ դարձել էր նրանց կյանքի ամենահիշարժան պահերից մեկը։

Այսօրվա հրապարակումը փաստում է, որ սիրո պատմությունը հասել է իր տրամաբանական և գեղեցիկ հանգրվանին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը