Ներքին Միտք 6 ամիս առաջ - 18:49 12-03-2026

Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարականի դիմում պահանջի ՀՀ վարչապետից. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Տխմարության բանաձևումը

Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարականի դիմում պահանջի ՀՀ վարչապետից՝ վերջինիս կողմից որոշումներ կայացնելու և արարողակարգային այցերի հետ կապված սկանդալային իրավիճակներ ստեղծելու հիմնապատճառներով: ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Ծիծեռնակաբերդ կատարած պաշտոնական արարողակարգային այցի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի միջոցով ԱՄՆ փոխնախագահին Արցախի թեմայով գրքեր նվիրելը, արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության հիշատակումը որպես հիմք դիտելն ու տնօրենից հրաժարականի դիմում պահանջելը, ինչպես նաև հաջորդիվ դրա մասին բացեիբաց հայտարարելը վկայում են լիակատար ու անմնացորդ անմեղսունակության մասին:

Հիմա կետերով

Ա մեղավոր

Այդ մակարդակի պաշտոնական այցի ընթացքում մշակված ու քննարկված պետք է լինեն ԲՈԼՈՐ արարողակարգային մանրամասնությունները՝ ընդհուպ Ծիծեռնակաբերդում հյուրի տեղաշարժման ժամանակացույցն ու հյուրերին տրամադրվող նվերների տեսականին: Դա պարզապես չի արվել: Այստեղ Էդիտա Գզոյանը մեղավոր չէ, քանզի հիմնական թերացողներն ու Նիկոլին արհամարհողներն ի սկզբանե եղել են իր աշխատակազմի ղեկավարն ու ՀՀ արտգործնախարարը, ովքեր «կուրսի չեն եղել» ՀՀ վարչապետի ներկա արտաքին քաղաքական կուրսից:

Բ մեղավոր

Անգամ այս բացթողման պարագայում ՀՀ պետարարողակարգի պատասխանատուները, ովքեր եղել են այդ պահին Ծիծեռնակաբերդում ու բավական ժամանակ են ունեցել տեղեկանալու Էդիտա Գզոյանի նպատակադրության մասին ու բացառել դա, կարող էին դա անել հաշվված վայրկյանների ընթացքում, բայց դա չեն արել, քանզի իրենց հետաքրքիր չի եղել Նիկոլ Փաշինյանի կարծիքն այդ կապակցությամբ:

Գ մեղավոր

Մինչ բարձրաստիճան հյուրերի ժամանումը Ծիծեռնակաբերդ, այդ պահին Էդիտա Գզոյանի կողքին է եղել նրա անմիջական վերադասը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով պարտավոր էր հարցնել Է. Գզոյանին, թե ի՞նչ է պատրաստվում նվիրել հյուրին:

Սա նշանակում է, որ Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն ու ու նրա հայտարարած «կառավարությունն այդ ես եմ» ձևակերպումն առ ոչինչ են:

Ու վերջում. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կա Արցախի դեմ իրագործված ցեղասպանության պատմությունն ու հետևանքներն ուսումնասիրող բաժին: Նիկոլի տրամաբանությամբ այս բաժինը պետք է լուծարվի, կամ իր ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները, քանի որ թանգարանում նման բաժնի գոյությունը դիտվելու է անցանկալի ու վտանգավոր:

ՀԳ. Ի դեպ գիրք նվիրելու կապակցությամբ նորից վերհիշեցի ՀՑԹԻ-ի ֆոնդերից 2005 թվականին անհայտացած գրքերի թեման ու այդ առիթով իմ նախաձեռնությամբ 2007 թվական հարուցված քրեական գործը: Վերջիվերջո գողության այդ դրվագը ևս, հնարավոր է, որ ուղղակի առնչություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգերի ու իրականացնողների հետ:

Ինչպես ասում էր ՔՊ-ական Ալխազը՝ ԿԱՐՃ…

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում