Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 19:00 12-03-2026

ФСБ-ն ճնշում է հայ գործարարներին, որ միջամտեն ընտրություններին․ Դանիել Իոաննիսյան

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի մարտի 10-ին հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Իսկ մարտի 11-ին ՔԿ-ն է հայտարարություն տարածել՝ նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից, որը կոնկրետ տեղեկություններ է փոխանցել դատախազությանը։

«Ըստ էության, խոսքը վերաբերում է միջին և խոշոր բիզնես ունեցող հայազգի գործարարներին։ Համարյա բոլոր հայազգի բիզնեսմենների նկատմամբ է նման երևույթը դիտվում։ Ռուսաստանում կան քաղաքներ, որտեղից մենք այդ դեռ ահազանգը չունենք, բայց օրեցօր նոր քաղաքներից և նոր տարածաշրջաններից նման տեղեկություններ են գալիս։ Կարծում եմ՝ այնտեղ, որտեղ դեռ չի եղել, հնարավոր է՝ առաջիկայում էլ կլինի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ խոսքը հիմնականում վերաբերում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից հայազգի գործարարների վրա գործադրվող ճնշումներին։

«Տարբեր վայրերում այդ ճնշումները տարբեր ձևերով են դրսևորվում։ Որոշ դեպքերում ասում են, որ եթե Հայաստանում ընտրությունների արդյունքները իրենց համար վատ լինեն, ապա կարող են խնդիրներ ստեղծել այդ մարդկանց բիզնեսների համար՝ մինչև փակել դրանք։ Կան նաև դեպքեր, երբ ուղղակի պահանջ է ներկայացվում՝ դա պետք է արվի, և վերջ»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ գործարարներից պահանջում են, որ իրենց աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին ուղարկեն Հայաստան ընտրություններին մասնակցելու նպատակով։

«Դրա համար նախատեսվում է յուրաքանչյուրին տալ մոտ 100 հազար ռուբլի, որը կոպիտ հաշվարկով մոտ կես միլիոն դրամ է։ Իսկ եթե դա չարվի, կարող են խնդիրներ առաջանալ նրանց բիզնեսների համար»,- ասաց Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ այս փուլում դեռ վաղ է գնահատել, թե նման միջամտությունը որքան կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։

«Մի քիչ շուտ է դատողություն անելու համար։ Ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունը կախված կլինի նաև նրանից, թե ընտրողները տեղամասերում որքանով ազատ կքվեարկեն, ինչպես ցանկանում են, կամ՝ այդ ընտրողների, կոպիտ ասած՝ «գլուխը ինչքան կլվանան», այդ մարդկանց ընտրակաշառքը կտա՞ն, թե՞ ոչ։ Այս պահին մենք խոսում ենք ՖՍԲ-ի կողմից ճնշումների մասին, թե այդ ճնշումներին ովքեր են տեղի տալու։ Պետք է նաև հասկանալ՝ այդ մարդկանց իրականում կուղարկե՞ն, թե՞ ոչ, կստանա՞ն արդյոք խոստացված գումարները, և ի՞նչ ազդեցություն դա կունենա ընտրողների վրա։ Այս պահին դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալ»,-ասաց նա՝ եզրափակելով, որ նման գործողությունները դիտարկվելու են որպես միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը