Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 18:00 12-03-2026

Պետտուրքը կվճարեն «համբալները»․ Ավինյանն աջուձախ «գոլդ» համարներին արտոնություն է բաշխում

Տիգրան Ավինյանը շարունակում է աջուձախ արտոնություններ տրամադրելու որոշումներ արձակել, որոնք հանրության, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի կողմից բավարար ուշադրության չեն արժանանում։

Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված բացառիկ փաստաթղթերից պարզ է դառնում, որ քաղաքագլխի որոշմամբ հաշմանդամություն կամ տեղաշարժվելու դժվարություն ունեցող մի խումբ անձանց 1 տարի ժամկետով անվճար՝ առանց համապատասխան պետտուրքի վճարման, գոլդ համարանիշներ են տրամադրվել։ Գոլդ համարանիշների, դրանք ստացած քաղաքացիների և վերջիններիս փոխադրող քաղաքացիների ցանկը կարող եք տեսնել ստորև․




Այնուամենայնիվ, մեր և մեր ընթերցողների շրջանում հարց է առաջանում՝ Երևանում իսկապե՞ս այսքան հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ կան, որոնց նման գոլդ համարանիշներ են տրամադրվել, թե՞ նրանց անվան տակ գրանցված «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները իրականում ծառայություն են մատուցում Ավինյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների յուրայիններին։ Ցանկն ուսումնասիրելու արդյունքում մի շարք ուշագրավ իրողություններ պարզեցինք․ հիշատակված քաղաքացիներից Հունան Համլետի Հունանյանը ստացել է 12 OG 888 համարանիշը, իսկ ավտոմեքենան նա վարում է ինքնուրույն։

Ուշագրավ է, որ վերջինս թեպետ հաշմանդամություն կամ տեղաշարժվելու հաշմանդամություն ունի, սակայն 3 զավակ ունի՝ ըստ Պետռեգիստրի տվյալների։



Ուշադրության է արժանի Վահագ Էլբակյանի դեպքը, ում տրամադրվել է 23 EL 777 համարանիշը, իսկ մեքենան վարում է Ավթանդիլ Էլբակյանը։ Հատկանշական է, որ Վահագ Էլբակյանը ծնվել է 1937 թվականին, այժմ 88 տարեկան է, և դժվար է պատկերացնել, թե վերջինիս ի՞նչ նպատակով է գոլդ համարանիշ անհրաժեշտ եղել։

Հաջորդ «արտոնյալը» Գայանե Գարեգինի Իսկոյանն է, ում տրամադրվել է 09 MB 999 պետհամարանիշը։ Վերջինս էլ 65 տարեկան տարեց կին է, մեքենան վարում է Շուշանիկ Ալոյանը, ով հավանաբար Գայանե Իսկոյանի դուստրն է, ու կրկին անհասկանալի է, թե 65 տարեկան կնոջն ի՞նչ նպատակով է գոլդ համարանիշ անհրաժեշտ եղել։

«Արտոնյալ» քաղաքացիներից Մաքսիմ Միհրանի Մաթոսյանը, ով ստացել է 01 OO 022 համարանիշը, առհասարակ ռեգիստրում բացակայում է։ «Գոլդ» համարանիշներ ստացած արտոնյալ քաղաքացիների շարքում են նաև՝ Արթուր Արայիկի Քարամյանը՝ 96 AK 699, Արտյոմ Սպարտակի Սահակյանը՝ 90 OB 090, Մհեր Մոմիկի Սարգսյանը՝ 74 LL 774, Վարդան Սամվելի Մամիկոնյանը՝ 09 VW 999, Վարթան Միքայելի Թեյմուրազյանը՝ 15 TV 115, Անահիտ Հայկազի Ղուկասյանը՝ 14 PR 014, Սևակ Ալբերտի Միլիտոնյանը՝ 14 PR 014, Նարեկ Արզունի Հովհաննիսյանը՝ 89 PN 989 և այլք։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից փորձեց հետաքրքրվել՝ ի՞նչ հիմնավորմամբ է Տիգրան Ավինյանը որոշել նման մեծ թվով քաղաքացիների «գոլդ» համարանիշներ հատկացնել, Երևանում այդքան մեծ թվով հաշմանդամություն կամ տեղաշարժվելու խնդիր ունեցող քաղաքացիներ կա՞ն, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Ըստ էության՝ Տիրգան Ավինյանը որոշել է շարքային քաղաքացիների հաշվին «բարեգործություն» անել և գոլդ համարներ շռայլել։ Եթե իսկապես այս համարանիշները հաշմանդամություն ու տեղաշարժվելու խնդիրներ ունեցող քաղաքացիներին շնորհվեր (բոլորովին այլ հարց է, թե վերջիններս որքանո՞վ դրա կարիքն ունեն), սակայն ողջամիտ կասկածներ կան, որ այս քաղաքացիներից շատերը Ավինյանի ու իշխանության ներկայացուցիչների մերձավորներն են։

Կարճ ասած՝ Տիգրան Ավինյանը «գոլդ» համարանիշներ է բաշխում, իսկ պետտուրքը կվճարեն «համբալները»․․․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին