Ներքին 8 ամիս առաջ - 17:43 12-03-2026

Անդրանիկ Հարությունյանի և Մերի Հովհաննիսյանի որդու ծննդյան տարեդարձն է. հուզիչ շնորհավորանքներ

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի ընտանիքում տոնական տրամադրություն է. նրա որդին՝ Գրիշան, նշում է ծննդյան տարեդարձը:

Այս առթիվ ծնողները սոցցանցերի իրենց էջերում հանդես են եկել ջերմ ու հուզիչ հրապարակումներով: Անդրանիկը, կիսվելով որդու լուսանկարով, գրել է սրտառուչ մի մաղթանք, որտեղ արտահայտել է իր անսահման սերը.

«Ծնունդդ շնորհավոր, իմ ամեն ինչ, իմ լույս, իմ սիրտ, իմ շքեղ, իմ աշխարհ, իմ սիրուն տղա, իմ Գրիշոկս։ Մեկ բան եմ խնդրում Աստծուց՝ միշտ առողջ եղիր»։

Տոնին միացել է նաև դերասանի կինը՝ Մերի Հովհաննիսյանը:

Նա նույնպես հրապարակում է արել՝ կարճ, բայց բովանդակալից շնորհավորելով փոքրիկին. «Իմ սեր տղա, ծնունդդ շնորհավոր»,- նշել է Մերին իր հրապարակման մեջ:

Անդրանիկ Հարությունյանը հաճախ է կիսվում ընտանեկան ջերմ կադրերով՝ ցույց տալով իրենց առօրյան և երեխաների հետ անցկացրած թանկ պահերը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է