Ներքին 6 ամիս առաջ - 17:04 12-03-2026

Հասկանալի կլիներ, եթե այլևս պետք չլիներ. Զախարովան՝ ՌԴ-ից Արցախի բնակիչներին մարդասիրական օգնությունից Երևանի հրաժարվելու մասին

Օգնությունից հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե այն այլևս պետք չլիներ, ասել է Զախարովան՝ խոսելով ՌԴ-ից Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնությունից Երևանի հրաժարվելու մասին։

«Մոսկվան առաջիններից էր, որ Պետություն հումանիտար օգնություն ուղարկեց, չնայած, որ այդ ժամանակ էլ Երևանում այդքան էլ ուրախ չէին Մոսկվայի հետ համագործակցությանը։ Բանը հասավ նրան, որ, պաշտոնական ալիքներով հայտարարում էին. «Շնորհակալություն, պետք չէ»:

Հիմա կրկին մերժում են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվող աջակցությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսից ի վեր Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, Եվրասիան և Ռոսսոտրուդնիչեստվոն մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն են մատակարարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան