Ներքին 7 ամիս առաջ - 11:10 12-03-2026

Քարակերտում կասկածելի հիվանդության պատճառով մոտ 100 ոչխարներ ու գառներ են սատկել

Արդեն մի քանի օր է՝ Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի բնակիչ 38-ամյա Ալբերտ Դավթյանն ու իր ընտանիքի անդամները հայտնվել են անելանելի ու անպաշտպան վիճակում։

Այսօր՝ մարտի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Դավթյանն ասում էր.

«Երկար ժամանակ է՝ վարկերով զբաղվում ենք ոչխարաբուծությամբ, առավոտից իրիկուն մեր արդար քրտինքն ենք դնում աշխատանքում, բայց չգիտեմ թե ով, որ կառույցը պետք է այս հարցը լուծի, քանի որ Արմավիրի մարզպետարանից ոչ մի դրական պատասխան չենք ստացել։

Ուրբաթ օրը՝ մարտի 6-ին, ինչ-որ հիվանդություն սկսեց տարածվել ոչխարների հոտում, ինչի պատճառով էլ մոտ 100 գլուխ ոչխար ու գառնուկներ սատկեցին։ Մեծ մասին էլ որ նայում եմ, կարծես հոգեվարքի մեջ լինեն։ Անհանգստանալով, երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, անալիզները տարել եմ լաբորատորիա, մարտի 11-ին լաբորատորիայից ստացվել են պատասխանները, հիվանդությունը նշվել է «թեյլերյոզ»։

Զանգել, հարցրել եմ՝ ինչպես պայքարեմ հիվանդության դեմ, պարզվում է՝ իրենք էլ չգիտեն, թե ինչ կարող եմ անել, որ մնացած անասունները փրկվեն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»