Ներքին 1 ամիս առաջ - 15:53 17-09-2026

1000 տոննա սալորի ճակատագիրը. Քարակերտում սպասում են արտահանողների հետ հանդիպմանը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում սալորի իրացման լուրջ ճգնաժամ է ստեղծվել։ Այգիներում և դաշտերում կուտակված է ավելի քան 1000 տոննա սալորի բերք։ Մթերողների պասիվության և ցածր գների պատճառով գյուղացիները հայտնվել են կանգնած վիճակում։ Խնդրի սրության պատճառով բնակիչները նույնիսկ դիմել էին ծայրահեղ քայլի՝ փակելով ճանապարհը, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեն իրենց խնդրի վրա։

«Բարեբախտաբար, այս պահին փչացած բերք դեռ չկա, սակայն սալորը լիարժեք հասունացել է, և եթե մոտակա մի քանի օրերի ընթացքում մթերում չկազմակերպվի, բերքը կսկսի թափվել և փչանալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Վահամ Խոսրովյանը։
Նա նշեց, որ այգետերերն այս խնդրով դիմել են թե համայնքապետարան, և թե Արմավիրի մարզպետարան։ Երկու կառույցներն էլ ամբողջությամբ տեղյակ են խնդրից։

Խոսրովյանը հավելեց, որ մարզպետարանի միջնորդությամբ այսօր գյուղապետարանում նախատեսված է հանդիպում արտահանող կազմակերպությունների և գյուղացիների միջև։ Հանդիպման ընթացքում տեղում պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մթերման կարգի, ժամկետների և մեկնարկի վերաբերյալ։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ներկայումս պետությունը սուբսիդավորում է արտահանողներին։

«Քարակերտի գյուղացիների հիմնական պահանջն ու ակնկալիքն է, որ կառավարությունը սուբսիդավորի նաև տեղական չրագործներին։ Դա թույլ կտա բարձրացնել սալորի ինքնարժեքը շուկայում, ներքին սպառման լրացուցիչ հնարավորություն կստեղծի և կապահովի արդար գին ֆերմերների համար»,-ասաց մեր զրուցակիցը։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել