Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 23:07 10-03-2026

Այս մարդիկ պետությունն ու իրենց մասնավոր սեփականությունը իրարից չեն տարբերում. Դերենիկ Մալխասյան

Ըստ տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Շիրակի մարզպետարանի շենքը փաստացի օգտագործում է որպես պահեստ։ Ականատեսների փոխանցմամբ՝ վերջին օրերին մարզպետարանի տարածքից տարբեր գույք է տեղափոխվել ՔՊ-ի նորաբաց գրասենյակ։ Թե ինչ գույքի մասին է խոսքը. և ինչ հիմքով է այն դուրս բերվել պետական կառույցից՝ առայժմ որևէ պարզաբանում չկա։

Oragir.News-ի լրագրողը այցելել է ՔՊ նորաբաց գրասենյակ, բայց գրասենյակը ամբողջ օրվա ընթացքում փակ է եղել. աթոռները կան, իրենք չկան։

Այս թեմային օրերս անդրադարձել էր նաև քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը։ Մալխասյանի խոսքով՝ նման իրավիճակները վկայում են այն մասին, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ չեն տարբերում պետականը կուսակցականից։ Նրա համոզմամբ՝ պետական կառույցների ռեսուրսները որևէ պարագայում չեն կարող ծառայել կուսակցական շահերին։



«Գրասենյակի բացվելուց մեկ շաբաթ առաջ տեղեկություն ստացվեց, որ մարզպետարանից գույք են տեղափոխում։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչ գույք է դա. ես չգիտեմ այդ գույքի ծագումը։ Եթե մարզպետարանի գույքն է, ապա այստեղ շատ հարցեր են առաջանում, ընդհուպ՝ քրեական գործ կարող է հարուցվել։ Ես կասկածներ ունեմ, որ իրենց նախկին գրասենյակից, որը փակվեց, այնտեղի գույքն է։ Ենթադրաբար այդ գույքը տեղավորել են մարզպետարանում և հետո տեղափոխել են իրենց նորաբաց շտաբը։ Այստեղ էլ հարցեր են առաջանում, որովհետև մարզպետարանն օգտագործվել է որպես պահեստ։ Հանրության սեփականությունն օգտագործվել է ինչ-որ կուսակցության համար՝ որպես պահեստ։ Մարզպետը պետք է պարզաբանի, թե ինչ գույք է եղել մարզպետարանում և դուրս է բերվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մալխասյանը։

Քաղաքագետի խոսքով` այս մարդիկ պետությունն ու իրենց մասնավոր սեփականությունը իրարից չեն տարբերում։

«Իրենց թվում է, որ եթե ունեն իշխանություն, աթոռների են նստած, ուրեմն աթոռն էլ է իրենց սեփականությունը, էդ գույքն էլ, պետական բյուջեն էլ է իրենց սեփականությունը, և ում ինչքան պարգևավճար ուզեն՝ կգրեն։ Էս ամենը իշխանության չարաշահման է նման։ Իրենք շատ առումներով են չարաշահել իշխանությունը»,- ընդգծեց Դերենիկ Մալխասյանը։

Նշենք, որ մինչ այս պահը ոչ Շիրակի մարզպետարանը, ոչ էլ ՔՊ ներկայացուցիչները չեն մեկնաբանել տարածվող տեղեկությունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում