Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:30 10-03-2026

11-ամյա հիվանդ երեխան և նրա մայրը ապրում են գերեզմանների կողքին՝ տնակում․ TikTok-ի իրական կողմը

Օրեր առաջ Oragir.Newsհրապարակել էր տեսանյութ մի կնոջ մասին, որ երեխայի միջոցով TikTok-ում գումար է աշխատում։

Նյութը տեսնելուց հետո կինը կապ հաստատեց մեզ հետ և խնդրեց ներկայացնել նաև իր պատմությունը։
Oragir.News-ն այցելեց նրա բնակության վայր։

Տեղում պարզ դարձավ, որ կինն ապրում է իր երեխայի հետ բավականին ծանր պայմաններում։ Փոքրիկ տնակը, որտեղ նրանք բնակվում են, գտնվում է գերեզմանոցի հարևանությամբ, և այդ տնակը նվիրաբերել են։

Կինը պատմում է, որ ունի առողջական խնդիրներ և չի կարողանում աշխատել։ Նա մեզ առանձին ցույց տվեց իր մարմնի վրա եղած վերքերը՝ նշելով, որ դրանք հիվանդության հետևանք են։

Երեխան նույնպես ունի կյանքին վտանգ սպառնացող առողջական լուրջ խնդիրներ։ Բժիշկներն ասում են, թե չեն կարող վիրահատել, քանի որ ռիսկը մեծ է։

Մայրը պատմեց նաև որ երեխան դպրոց գնում է, բայց շատ ժամանակ դասերը բաց է թողնում, որովհետև տակդիր է հագնում, որը պետք է պարբերաբար փոխել։

Անդրադառնալով մեր նախորդ նյութում հրապարակված տեսանյութին՝ կինն ընդգծեց, որ թույլ է տալիս երեխային TikTok-ում պարել, քանի որ շրջակայքում երեխաներ չկան, որ նա խաղա կամ շփվի։

Կինը նաև ասաց, որ իր երեխայի նկարով մուրացկանություն են անում, և խնդրեց գտնել խարդախներին:

Շատ երեխաների երազանքը նոր խաղալիք ունենալն է, իսկ այս երեխայի ցանկությունը ավելի պարզ է՝ ջուր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին