Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 21:33 01-07-2023

Գյումրեցի 38-ամյա կինը որդու և հիվանդ եղբոր հետ ապրում է սոցիալապես ծանր պայմաններում

Հրանուշ Երեմինան 14 տարեկան որդու և հիվանդ եղբոր հետ ապրում է Գյումրիի Ղանդիլյան փողոցի 119/178 տնակում։

Տնակում ապրելն արդեն հնարավոր չէ, որդին առողջական խնդիրներ ունի. ամառը շոգ է, իսկ ձմռանն էլ ինչքան ուզում է վառեն, էլի մրսում են։

Տնակը, որտեղ ապրում են 38-ամյա գյումրեցի կինն ու իր որդին, Հրանուշ Երեմինայի հայրական տունն է, որտեղ տեղափոխվել են ամուսնու մահանալուց հետո։ Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, տարրական պայմաններ չկան տնակում։

Հրանուշ Երեմենինան տանը նաև հիվանդ եղբայր ունի, հիմա երիտասարդ կինը չի կարող նույնիսկ աշխատել, որովհետև ամիսներ առաջ եղբորը ինսուլտ է խփել, հիմա կենտրոնացած է եղբոր խնամքով։

Որդին էլ ամեն հարցով մոր կողքին է կանգնած, սոցիալական վիճակից են նեղվում։ Ընտանիքը գոյատևում է անապահովության նպաստով և ծնողազուրկի սոցիալական աջակցությամբ։

Հրանուշն ասում է, որ եղբայրս էսպես չլիներ, կկարողանայի աշխատել։ Կինը մշտական աշխատանք չունի, այս սեզոնին հիմնականում դաշտերում է աշխատել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի