Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 18:00 10-03-2026

Օրհնվի Եվտուշենկովը․ 7 տարի անց ՊՆ-ն հիշել է, որ Մերգելյան ինստիտուտը 100 հազար դոլար պարտք ունի

Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի տարածքների շուրջ ձևավորված պայմանագրային հարաբերությունները կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում։

Խոսքը դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրի լուծարման մասին է, որով ինստիտուտի տարածքների մի մասը տրամադրվել էր օգտագործման՝ տեխնոլոգիական կամ կրթական գործունեության նպատակով։

Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթից պարզ է դառնում, որ այս գործարքով Մերգելյան ինստիտուտը ՊՆ-ին պետք է մատակարարեր 100 միավոր արտադրանք, որը չի կատարել:

Հղում կատարելով պայմանագրային պարտավորությունների չկատարմանը՝ ՊՆ-ն միակողմանիորեն լուծարել է պայմանագիրը և պահանջել, որ 5 բանկային օրվա ընթացքում ինստիտուտն ավելի քան 100 հազար դոլար վճարի պետությանը․ 18 մլն 759 հազար դրամ` որպես տույժ (պայմանագրի 6.3 կետի համաձայն), 97․500 դրամ` որպես տուգանք (պայմանագրի 6.4 կետի համաձայն), ինչպես նաև 19 մլն 500 հազար դրամ՝ որպես կանխավճարի վերադարձ։

Հատկանշական է, որ պայմանագրով սահմանված ներդրումային ծրագրերի իրականացման վերջնաժամկետը 2026 թվականն է, ուստի՝ Մերգելյան ինստիտուտը դրանք կատարելու ժամանակ դեռ ուներ, սակայն ՊՆ-ն որոշել է չսպասել և միակողմաներիորեն լուծարել պայմանագիրը։

Ուշագրավ է նաև, որ Պաշտպանության նախարարությունն այս մասին հիշել է միայն պայմանագրի կնքում միայն 7 տարի անց, այն դեպքում, երբ այդ ընթացքում փոխվել են թե՛ կառավարման, թե՛ սեփականության հետ կապված որոշ հանգամանքներ։ Ըստ էության, ՊՆ-ն Մերգելյան ինստիտուտի կողմից իր պարտավորությունների չնկատեց միայն այն բանից հետո, երբ հայտնի ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովը գնեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը․ այս մասին մամուլում հրապարակումներ եղան այս տարվա հունվարին։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Մերգելյան ինստիտուտի ղեկավարության հետ, սակայն ինստիտուտից մեզ հայտնեցին, որ տնօրենը տվյալ պահին տեղում չէ, իսկ պատասխանատու այլ անձինք արձակուրդում են, հետևաբար՝ մեր հարցերին պատասխանել չեն կարող։ Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ՊՆ-ն գործարքից միայն 7 տարի անց պարտքի պահանջը բարձրացնում, ինչո՞ւ դա չէր արվել ավելի վաղ, և ի՞նչ հիմքով է դա արվում։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, այս ընթացքում, ընթացքում ընկերության սեփականատերը փոխվել է, ուստի հետաքրքրական է նաև, թե պարտավորությունների ենթադրյալ չկատարումը ո՞ր սեփականատիրոջ մեղքով է տեղի ունեցել։

Oragir.News-ը վերը նշված հարցերի շուրջ Պաշտպանության նախարարությունից ևս փորձեց պարզաբանում ստանալ, բայց, ինչպես սպասելի էր, մեր զանգերը մնացին անպատասխան։

Oragir.News-ը կշարունակի այս թեման իր ուշադրության կենտրոնում պահել, իսկ եթե այս ընթացքում Մերգելյան ինստիտուտի ղեկավարությունը և Պաշտպանության նախարարությունն այնուամենայնիվ պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն ունենան՝ պատրաստ ենք լսել և հրապարակել դրանք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի