Արտաքին 6 ամիս առաջ - 11:53 10-03-2026

ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Իրանի Փորձագետների խորհուրդը մարտի 9-ի գիշերը հաստատել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել է իսլամական հանրապետության նոր գերագույն ղեկավար։

«Նախևառաջ, դեռ շատ վաղ է, հասկանո՞ւմ եք, նրա կողմից որևէ մեկնաբանություն անելու համար։ Մենք բոլորս սպասում ենք նրա ելույթներին և մեկնաբանություններին, որոնք կհաջորդեն ավելի ուշ։ Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսելու կամ բանակցելու հարցը կրկին կլինի սեղանին, քանի որ մենք ամերիկացիների հետ խոսելու շատ դառը փորձ ունենք»,- ասել է Արաղչին PBS-ին տված հարցազրույցում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը