Ներքին 6 ամիս առաջ - 09:40 10-03-2026

Սուրեն Պապիկյա´ն, հանրությունը սպասում է, ժամանակը գնաց․ Դավիթ Անանյան

Մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստերով ցույց տվեց, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը 2025 թվականի օգոստոսին առաջ բերել և ամրացրել իրենց հենակետերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:

«Իշխանական շրջանակներում սկսվեց աղմուկը։ ՀՀ պաշտպանության նախարարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց՝ «սուտ է»։

Ոչ հակափաստարկ ներկայացրեց, ոչ տվյալներ հրապարակեց։ Պարզապես հնչեցրեց մեղադրանք:

Երեկ անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի հաստատեց ներկայացված փաստերը։
Այս իրավիճակում հարցը այլևս ոչ թե Թաթոյանի մասին է։ Հարցը այն մասին է, թե ինչպես են պետության համար պատասխանատուներն ու պետության անունից հանդես եկողները վերաբերվում ճշմարտությանը։

Որովհետև երբ երկրի պաշտպանության նախարարը խորհրդարանի ամբիոնից իրականությունը հայտարարում է սուտ, ապա նա պարտավոր է ներողություն խնդրել ժողովրդից։
Իսկ եթե ապրեինք իրավական պետությունում, դրանից հետո պետք է հետևեր նաև հրաժարականը։

Որովհետև սահմանները նախ քարտեզների վրա չեն անհետանում։ Նրանք անհետանում են այն պահին, երբ իրականությունից կտրված պաշտոնավորները սկսում են հերքել իրականությունը։
Իսկ իրականությունը, որքան էլ այն փորձեն անվանել «սուտ», միևնույն է մի օր գալիս և կանգնում է մեր դռան առաջ՝ արդեն որպես կորցրած տարածք։

Սուրեն Պապիկյա´ն, հանրությունը սպասում է, ժամանակը գնաց»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը