Մամուլ 7 ամիս առաջ - 08:41 10-03-2026

Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի քաղաքական դաշտում նախընտրական գործընթացների ակտիվացմանը զուգահեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նույնպես սկսել է նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, կուսակցությունը ապրիլին պատրաստվում է անցկացնել արտահերթ համագումար, որի ընթացքում կհաստատվի ընտրություններին մասնակցության հիմնական քաղաքական փաթեթը։

Մեր տեղեկություններով, կուսակցության վեցերորդ արտահերթ համագումարը տեղի կունենա ապրիլի 11-ին։ Այն նախատեսվում է անցկացնել Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 12։00-ին։ Օրակարգում ներառված է երկու հիմնական հարց. նախատեսվում է հաստատել Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուներին, ինչպես նաև ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության ներսում արդեն մի քանի շաբաթ է՝ քննարկվում է ընտրական ցուցակի վերջնական կազմը։ Ըստ նույն աղբյուրների՝ ցուցակում կարող են հայտնվել ոչ միայն կուսակցության արդեն հայտնի ներկայացուցիչները, այլև մի շարք նոր և անսպասելի անուններ։ Նախատեսվում է ցուցակը ձևավորել այնպես, որ այն ընդգրկի ոչ միայն կուսակցական ակտիվին, այլև հանրային տարբեր ոլորտներից եկած նոր դեմքերի։ Այդ պատճառով էլ չի բացառվում, որ համագումարի ժամանակ ներկայացվող ցուցակը որոշակի անակնկալներ պարունակի։

Թե ովքեր կլինեն այդ մարդիկ, և ինչ կազմով «Լուսավոր Հայաստանը» կմտնի ընտրական պայքարի մեջ, կհստակեցվի արդեն ապրիլի 11-ին կայանալիք համագումարի ընթացքում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր