Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:35 06-03-2026

Փաշինյանը 500 հազար դոլար մրցանակից պետությանը բաժին կհանի՞. ինչ է պահանջում օրենքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի ու 500 հազար դոլար դրամական պարգևի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են։ Հարց է բարձրացվում՝ արդյոք նման գումարը համարվո՞ւմ է նվեր պետական պաշտոնյայի համար, և ի՞նչ իրավական կարգավորում կա նման պարագայում։

«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ հարցի իրավական գնահատականի համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել օրենսդրական կարգավորումները։

Կարապետյանցը նաև ընդգծեց, որ Հայաստանում եղել են դեպքեր, երբ պաշտոնյաները հայտարարագրել են նվերներ կամ արժեքավոր իրեր։

«Եղել են դեպքեր, երբ թե՛ նախորդ իշխանությունների, թե՛ այս իշխանությունների ժամանակ հայտարարագրում նշել են որոշակի նվերների կամ արժեքավոր իրերի մասին և հայտնել, որ դրանք փոխանցվում են համապատասխան իրավասու մարմիններին»,- նշեց նա։

Միաժամանակ իրավապաշտպանը ընդգծեց, որ նման դեպքերի վերահսկողությունը միշտ չէ, որ լիարժեք է իրականացվել։ Նրա խոսքով՝ նման հարցերը պետք է քննարկվեն նաև ապագայում՝ պետական կառավարման մշակույթ ձևավորելու համար։

«Սա նպատակ չունի ինչ-որ մեկին նեղություն տալու կամ հետապնդելու։ Խոսքը պետական կառավարման մշակույթ ձևավորելու մասին է, որ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն հստակ պատկերացում ունենա՝ որտեղ են սկսվում և ավարտվում իր լիազորությունները»,- եզրափակեց նա։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՊԵԿ-ի հետ, պարզելու՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ՊԵԿ-ին 500 հազար դոլար ստանալու մասին։ ՊԵԿ-ի լրատվական բաժնից մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել և խոստացան պատասխանել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակ, և 1 մլն դոլար գումար, որը Փաշինյանի խոսքով՝ հավասար կիսվել է իր և Ադրբեջանի նախագահի միջև:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին