Արտաքին 7 ամիս առաջ - 16:44 05-03-2026

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել ենթակառուցվածքների վրա ԱԹՍ-ների hարձակման փաստով

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։

«Նախիջևանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ։ Մարտի 5-ին Իրանի տարածքից, հեռակառավարվող մարտական մասերով հագեցած երկու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, հարձակում է իրականացվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։

Նախնական քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ անօդաչուներից մեկն ընկել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Բաբեկի շրջանի Շեքերաբադ գյուղի կրթական հաստատության մոտակայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ միջադեպի հետևանքով զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտին՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի վարչական շենքին և դրա գործունեությանը, ինչպես նաև չորս հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»