Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:48 04-03-2026

Մի մարդ, որը մեկ ամիս Շրի Լանկայում լողազգեստով լուսանկար է գցել, ուրեմն վճարունակ է. Միրզոյան

Եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակով:

Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Մերձավոր Արևելքի երկրներից ՀՀ քաղաքացիների վերադարձի մասին։

«Կարող են, իհարկե, այլ պատճառներ լինել: Բայց կներեք, եթե մի մարդ, կոնկրետ, մասնավոր դեպք գիտեմ, եթե մի մարդ, որը մեկ ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է չէ՞, տոմս կարող է առնել: Ինչի՞ մասին է խոսքը:

Մի քիչ արդար չէ նաև պահանջը կառավարության նկատմամաբ՝ նաև էդ տոմսն առնել»,-ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Միրզոյանը: Նա պատասխանում էր հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՀՀ-ն Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով մնացած քաղաքացիների հետվերադարձը կազմակերպելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում