Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 21:41 04-03-2026

Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պшտերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է․ Նաիրի Սարգսյան

Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն։ Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք, որին ուղղակի ի վիճակի չէ դիմակայել։

Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Սա շատ լուրջ խնդիր է, հումանիտար տեսանկյունից Հայաստանը, որպես եղբայրական պետություն, պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել, բայց հաջորդ կողմից նախ՝ ներուժ չունենք, ապա և՝ ունենք անպատասխանատու կառավարություն, որը նույնիսկ չի կարողանում կանխատեսել և սցենարների մշակում իրականացնել։ Սա առաջնային վտանգն է։

Երկրորդ վտանգը. Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտուրն իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, այսինքն՝ կունենանք ապրանքների ներկրման դեֆիցիտ, անհրաժեշտ պահանջարկը չենք կարող բավարարել կամ եթե բավարարենք, դա պետք է անենք այլ ճանապարհների միջոցով, իսկ այդ դեպքում կունենանք ապրանքների ինքնարժեքի բավականին բարձր աճ, կարելի է գնաճ կանխատեսել։

Հաջորդը՝ շատ ավելի վտանգավոր է, եթե Հայաստանը որոշի ներկրումները փոխարինել, օրինակ՝ Թուրքիայից ներկրումներով, այն է՝ թուրքական տնտեսությունը մտնի Հայաստանի տնտեսական կյանք, ինչին միշտ դեմ եմ արտահայտվել, դա շատ վտանգավոր եմ համարում։ Արտահանումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտարժույթի պահպանման տեսանկյունից, Հայաստանից արտահանումների նվազումը կարող է հետագայում արտարժույթի վրա ունենալ շատ բացասական ազդեցություն, և դրա բացասական հետևանքներն այս պահին քաոտիկ են և անկառավարելի իրավիճակում են։

Համաշխարհային տնտեսության դեպքում նավթի գների վրա կունենա ազդեցություն։ Որքան հասկանում ենք, Արաբական ծոցի և թերակղզու բոլոր երկրները, կարծես թե, ներքաշվում են գործողությունների մեջ, և Հորմուզի նեղուցի փակում է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղից դուրս է գալիս համաշխարհային նավթի սպառման, եթե չեմ սխալվում, 20-25 տոկոսը։ Սա բացասական է անդրադառնալու այդ թվում նավթի սակագների վրա։ Ստացվում է, որ ունենալու ենք վառելիքաէներգետիկ անվտանգության խնդիրներ»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին