Ներքին 5 ամիս առաջ - 21:36 04-03-2026

Մինչև 300.000 դրամը չգերազանցող ակտը վարչական վերաքննիչ դատարանը չի քննի. Գալյան

Մինչև 300 հազար դրամը չգերազանցող ակտը, եթե վճռվել է հօգուտ քաղաքացու, այլևս վարչական վերաքննիչ դատարանում չի կարող բողոքարկվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Սա նշանակում է, որ բոլոր նմանատիպ բողոքների քննությունն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետք է ավարտվի, իսկ այն բողոքները, որոնք ներկայացվել են օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ, պետք է չընդունվեն դատարանի վարույթ։ Սա մի նախաձեռնություն է, որը վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը կրճատելու է 30%-ով, ինչը հնարավորություն է տալու դատարանին կենտրոնանալ այլ գործերի քննության վրա՝ ապահովելով արդյունավետություն»,- ասել է Գալյանը։

Գալյանի խոսքով՝ նույն նախագծով սահմանվում է, որ վարչական վերաքննիչ դատարանը գործի քննությունը պետք է ավարտի 6 ամսում։

Նա նշել է, որ դատարանին հնարավորություն կտրվի ընդամենը մեկ անգամ երկարաձգել գործի քննությունն առավելագույնը 6 ամսով։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան