Ներքին 7 ամիս առաջ - 13:44 04-03-2026

«Գյումրի-2»-ը առաջին հերթին նշանակում է ընտրության բարձր մասնակցության ապահովում. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է.

«Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը

Երբ սրանք, ըստ Ֆրեյդի, անհանգստանում են Գյումրիի սցենարի կրկնությունից, առաջին հերթին նկատի ունեն հանրային ակտիվությունը, այսինքն՝ ընտրական մասնակցության բարձր թիվը։
Գյումրիում իշխանափոխությունը տեղի ունեցավ առաջին հերթին այն պատճառով, որ գյումրեցին գնաց ընտրատեղամաս։ Դրան նպաստեցին ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Մայր Հայաստանը»։ Մնացածն արդեն տեխնիկայի ու տեխնոլոգիայի հարց էր։

Իշխանությունը Գյումրիում անխնա օգտագործեց վարչական ռեսուրսը, բայց բարձր մասնակցությունը չեզոքացրեց վարչական ռեսուրսին, քանզի վերջինս անսահմանափակ չէ։

Որպեսզի այն անսահմանափակ դառնա, արդեն պետք է գործի դրվեն գռեհիկ ու կոպիտ ապօրինությունները, ինչն ընտրական գործընթացը կվերածի լրիվ այլ զարգացումների, որոնց մեղավորն ու պատասխանատուն իշխանությունը կլինի։

Խաղաղ, անցնցում իշխանափոխության թիվ մեկ հնարավորությունն, ըստ այդմ, ընտրական ակտիվությունն է։

«Գյումրի–2»–ը առաջին հերթին նշանակում է ընտրության բարձր մասնակցության ապահովում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի խնդիրը հենց դա՛ պետք է լինի։ Մենք ամեն ինչ անելու ենք դրա համար։

Քաղաքացին պետք է որոշի, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը։ Ու կորոշի։ Իշխանությունը այդ որոշումից է վախենում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում