Ներքին 7 ամիս առաջ - 15:38 03-03-2026

Առանց ձեր աջակցության՝ ես կլինեի մութ տեղում. Խաչատուր Հունանյանի հուզիչ շնորհակալությունը

Դերասան Խաչատուր Հունանյանը, ով արդեն տևական ժամանակ բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, վերջին շրջանում հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Բուժման ծախսերը հոգալու և այս դժվարին փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ էր լայն հանրության աջակցությունը, ինչին հազարավոր մարդիկ արձագանքեցին մեծ պատրաստակամությամբ։

Հատկանշական է, որ նույնիսկ իր համար ամենածանր պահին Խաչատուրը չի սահմանափակվել միայն սեփական խնդիրներով։ Նա բազմիցս հանդես է եկել կոչերով՝ ուշադրություն հրավիրելով առողջական խնդիրներ ունեցող երեխաների և օգնության կարիք ունեցող այլ անձանց վրա։

Սա ևս մեկ անգամ փաստում է դերասանի մեծահոգության և մարդասիրության մասին։ Դերասանը հանդես է եկել հրապարակմամբ՝ դիմելով բոլոր նրանց, ովքեր իր կողքին են եղել այս օրերին։ Նրա խոսքերը լի են անկեղծ երախտագիտությամբ. «Շնորհակալություն յուրաքանչյուրին և բոլորին ողջ ջանքերի և աջակցության համար։ Առանց ձեր աջակցության ես կլինեի մութ տեղում։ Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքները»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը