Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 18:30 02-03-2026

ԹԱՐՄԱՑՎԱԾ․ Միաժամանակ սովորել է և ծառայել. Արթուր Վանեցյանի ֆենոմենը

Վիքիպեդիայում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կենսագրության որոշ հատվածներ հարցեր են առաջացնում։

Օրինակ՝ հիշյալ աղբյուրում նշված է, որ նա 1999 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, միևնույն ժամանակ՝ 1997-1999 թվականներին, ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Oragir.News-ը «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր էր արդյոք այդ տարիներին միաժամանակ ծառայել ԶՈւ-ում և սովորել բուհում։

«Եթե չեմ սխալվում, ժամանակին այդ թեմայով նույնիսկ գործ է հարուցվել՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա, որը հետագայում կարճվել է։ Սակայն դրանից ավելի մանրամասն տեղեկություններ չեմ կարող ներկայացնել»,- ասաց Հակոբյանը:

Մեր դիտարկմանը, որ խոսքը ժամկետային զինծառայության մասին է, այդ ժամանակ, կարծես, հնարավորություն չի եղել ժամկետային ծառայությունն ու բուհական ուսումը համատեղելու, մեր զրուցակիցը հավելեց․ «Այո, ծառայելու հնարավորությունը նախատեսված է եղել օրենքով, սակայն ենթադրում եմ, որ գործել է հեռակա ուսուցման որոշակի կարգ, որը կապված է եղել համալսարանի ներքին հնարավորությունների հետ»։

Սոս Հակոբյանը նշեց, որ տվյալ ժամանակաշրջանի օրենսդրությունը մանրամասն չի ուսումնասիրել և այլ մանրամասներ չի կարող ասել։

Ըստ Oragir.News-ի ուսումնասիրությունների՝ 1990-ականներին հնարավոր էր ուսումը համատեղել զինվորական ծառայության հետ, սակայն դա կախված էր ծառայության տեսակից և ուսման ձևից։

Նշենք, որ 1997-1999 թթ․ համակարգն ավելի անկայուն էր, և գործնականում կիրառվել են տարբեր ճկուն լուծումներ։

Այդ տարիներին շատերը ուսումը շարունակում էին հեռակա բաժնում, ինչը տեսականորեն թույլ էր տալիս ծառայության ընթացքում մասնակցել քննություններին, եթե ծառայության վայրն ու ռեժիմը թույլ էին տալիս։ Եթե ուսանողն ընդունվում էր բուհ՝ հնարավոր էր նաև տարկետում ստանալ որոշ դեպքերում՝ կապված ծառայության հետ։

Ծառայությունն ու ուսումը համատեղելի էին՝ հիմնականում պայմանագրային զինծառայողների, հեռակա կամ երեկոյան ուսուցման կամ ռազմական բուհերում սովորողների համար։ Սակայն ժամկետային զինծառայության ընթացքում ուսումը գործնականում հնարավոր չէր, քանի որ այն լրիվ դրույքով ծառայություն է ենթադրում։

Այսպիսով՝ Արթուր Վանեցյանը 1997-1999 թվականներին փաստացի չէր կարող միառժամանակ և՛ ժամկետային ծառայության մեջ գտնվել, և՛ սովորել բուհում. ներկայացված տեղեկություններից մեկը չի համապատասխանում իրականությանը։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․

Այս հրապարակումից կարճ ժամանակ անց Oragir.News-ի ընթերցողներից մեկը կապ հաստատեց մեր խմբագրություն և մի ուշագրավ տեսապատճեն փոխանցեց, որը վերցված է «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական կայքից։ Ըստ այդմ՝ Վանեցյանը 1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, նախքան դպրոցն ավարտելը՝ 1994 թվականին նա արդեն ընդունվել էր Հայաստանի պետական ագրարային համալսարան։




Այսպիսով՝ Արթուր Վանեցյանը հավանաբար աշխարհի միակ աշակերտն է, ով սկզբում ընդունվել է ԲՈՒՀ, ապա մեկ տարի անց ավարտել դպրոցը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ