Սպորտ 7 ամիս առաջ - 16:47 01-03-2026

Հայտնի են հրաձգության Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալակիրները

Պատմության մեջ առաջին անգամ Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները հայտնի են: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

«Առաջնության օդամղիչ հրացան` միքս (տղամարդ+կին) մրցաձևում եզրափակիչ էին դուրս եկել Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Բուլղարիայի թիմերը: Առաջին ոսկե մեդալակիրը Նորվեգիայի թիմն է, որն աշխարհի ռեկորդ սահմանեց այս առաջնությունում`վաստակելով 506.7 միավոր: Երկրորդ տեղում Գերմանիայի թիմն է (504.4 միավոր), իսկ եռյակի վերջում Շվեդիան է (437.8 միավոր)»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում