Ներքին 5 ամիս առաջ - 16:29 01-03-2026

Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին

Երեկ՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում, թիվ 2 հասեցի դիմաց բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: