Արտաքին 7 ամիս առաջ - 23:34 27-02-2026

Թուրքիան և Սիրիան խորացնում են հարաբերություններն ապատեղեկատվության դեմ պայքարում

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն Անկարայում հանդիպել է Սիրիայի տեղեկատվության նախարար Համզա Էլ-Մուստաֆայի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների լրատվամիջոոցների միջև համագործակցության ամրապնդման շրջանակներում ապատեղեկատվության դեմ պայքարը և հանրային դիվանագիտության ոլորտում ռազմավարական գործընկերության հաստատումը։

Նրանք ընդգծել են, որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունների խորն արամատները նշանակալի դեր են խաղում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման համար ու այդ համատեքստում կարևոր է հաղորդկացության ուղիների արդյունավետ օգտագործումը։

Սիրիայի նախարարը նաև մասնակցել է «Թուրքիայի դերը հակամարտության գոտիներում խաղաղության կառուցման գործում. լրատվամիջոցների տեսանկյունից» խորագրով միջազգային սիմպոզիումին, որտեղ քննարկվել են լրատվամիջոցների քաղաքականությունը և դրանց դերը հակամարտության գոտիներում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց