Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 21:53 25-11-2022

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան, Ադրբեջանանը և Պակիստանը խորացնում են եռակողմ համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ընդլայնում են եռակողմ համագործակցությունը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Անկարայում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Էրդողանն ընդգծել է, որ Պակիստանի և Ադրբեջանի հետ Թուրքիայի եռակողմ համագործակցությունը արագ զարգանում է։ Նա մեկնաբանելով Անկարայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները՝ նշել է, որ քննարկվել է նաև Թուրքիայի և Պակիստանի միջև երկկողմ համագործակցության հարցը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև ընդհանուր օրակարգի տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն իր հերթին առաջարկել է Թուրքիային միանալ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքին և դրանով ընդլայնել միջանցքը։ Նա ընդգծել է, որ դա «գերազանց հնարավորություններ» կստեղծի կողմերի համար։

Ամենից շատ դիտված