Ներքին 5 ամիս առաջ - 14:52 27-02-2026

6 կյանք՝ հանուն սիրո․ «Կրկին փորձիր» ֆանտաստիկ կինոկատակերգությունն արդեն մեծ էկրաններին է

Փետրվարի 26-ից էկրաններ է բարձրացել «Կրկին փորձիր» ֆանտաստիկ կինոկատակերգությունը՝ հանդիսատեսին առաջարկելով հումորային, ֆանտաստիկ և ուղերձով հագեցած պատմություն։

Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով հանուն սիրո վաճառում է իր հոգին՝ ստանալով վեց ցանկություն։ Սակայն ստացած հնարավորությունների արդյունքում հայտնվում է ոչ միայն զվարճալի, այլև անսպասելի իրավիճակներում՝ ստիպելով վերանայել սեփական ընտրություններն ու առաջնահերթությունները։

Գլխավոր դերակատարներից Գարիկ Պապոյանը, ով նաև ֆիլմի պրոդյուսերներից է, նշում է, որ նախագիծն երկար ու հագեցած ճանապարհ է անցել մինչև էկրան հասնելը.

«Անցյալ տարի այս ժամանակ քննարկում էինք՝ ինչ պիտի անենք։ Բայց ես չեմ հիշում իմ կյանքում այն կոնկրետ պահը, երբ սկսվեցին ֆիլմի մասին մտքերը, որովհետև ամենասկզբից գործընթացում եղել եմ»,– ասում է նա։

Ֆիլմը հատուկ նշանակություն ունի դերասանուհի Սոնա Մաթևոսյանի համար․ սա դերասանուհու առաջին գեղարվեստական ֆիլմն է։

«Շատ հուզված եմ, երևի հենց նրա համար, որ իմ առաջին ֆիլմն էր։ Բայց շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ այս փորձը հենց այս կազմի հետ էր»,– նշում է դերասանուհին։


Գարիկ Պապոյանի խոսքով՝ իրենց համար հպարտության առիթ էր, որ Սոնա Մաթևոսյանի նման բազմաժանր դերասանուհին հենց այս նախագծով է իր առաջին քայլն արել մեծ կինոյում։ Ֆիլմում սատանայի դերը մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը։ Ստեղծագործական խումբը սկզբից ևեթ հենց նրան էր պատկերացնում այդ կերպարում։ Գարիկը խոստովանում է, որ Լուիզայի խաղը «ցնցել» է բոլորին իր բնականությամբ և արտահայտչականությամբ։

Իսկ Արմուշի հետ աշխատանքը Գարիկ Պապոյանը բնութագրում է որպես ամենաօրգանիկ գործընթացներից մեկը․ «Արմուշի հետ խաղալն ինձ համար նույնն է, ինչ շնչելը»։

Ֆիլմում նկարահանվել է նաև Գարիկ Պապոյանի կինը. Մարիաննա Վարդանյանը, ով լսարանին առավել հայտնի է որպես բլոգեր: Ըստ նրա՝ ֆիլմում նկարահանվելու առաջարկը եղել է անսպասելի․ այն ստացել է օդանավակայանում՝ վերադարձի թռիչքին պատրաստվելիս։ «Գարիկն ասաց՝ գիտե՞ս, որ գլխավոր դերերից մեկն էլ դու ես։ Ես բառացիորեն թռվռում էի հերթի մեջ։ Շատ հուզված էի ու ուրախ»,– պատմում է նա։



Թեպետ նրա դերը ծավալով մեծ չէ, սակայն, ինչպես ինքն է նշում, այն ասելիքով է։ Ըստ Գարիկի՝ ինքը և Մարիաննան հստակ որոշում ունեին, որ աշխատանքային համագործակցություններ չպետք է ունենան, սակայն այս ֆիլմն իրենց մտադրությունը ստիպեց փոխել:

Ֆիլմում նկարահանվել են նաև Գարիկի աղջիկները: Ֆիլմի ռեժիսորներն են Արման Սարգսյանը և Գրիգոր Գասպարյանը:

Հենց նրանց աշխատանքային միության արդյունքն են հայտնի տաքսիստ Հենդոյի մասին պատմող «Բարի օր» և «Բարի օր 2» ֆիլմերը։

Ռեժիսոր Արման Սարգսյանի խոսքով՝ «Կրկին փորձիր» ֆիլմի առաջնային նպատակը հանդիսատեսին ծիծաղ պարգևելն է, սակայն ստեղծագործական թիմը կարևորել է նաև արժեքային ուղերձը․ «Շատ հաճախ չենք նկատում այն, ինչ ունենք մեր կողքին։ Վազում ենք ուրիշ բաների հետևից, բայց ամենակարևորը մնում է մեր շուրջը։ Ուզել ենք դա փոխանցել կատակերգության միջոցով»։


«Կրկին փորձիր» ֆիլմը հանդիսատեսին տալիս է ոչ միայն ծիծաղելու, այլև սեփական ցանկություններն ու առաջնահերթությունները վերաիմաստավորելու հնարավորություն: Ստեղծագործական կազմ Գլխավոր դերերում՝ Գարիկ Պապոյան, Սոնա Մաթևոսյան, Լուիզա Ներսիսյան, Արմուշ, Մարիաննա Վարդանյան։ Ռեժիսորներ՝ Արման Սարգսյան, Գրիգոր Գասպարյան Գլխավոր պրոդյուսեր՝ Ամարաս Գասպարյան Պրոդյուսերներ՝ Գարիկ Պապոյան, Արման Սարգսյան, Գրիգոր Գասպարյան Սցենարի հեղինակներ՝ Վան Գրիգորյան, Արմեն Սարգսյան:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»