Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 21:50 26-02-2026

Ախուրյանի համայնքապետը անլուրջ է համարում կոռուպցիոն գործարքը մեկնաբանելը

Ախուրյան համայնքապետարանը 2024 թվականին տարբեր ժամանակահատվածներում կնքել է երեք համաձայնագիր՝ ընդհանուր 26 մլն 872 հազար 800 դրամ արժողությամբ։

Ուշագրավ է, որ բոլոր երեք համաձայնագրերը կնքվել են «Աճեմյան Շին» ՍՊԸ-ի հետ։ Ընկերության տնօրենը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, Աղուն Պողոսյանն է։ Միևնույն ժամանակ, որոշ փաստաթղթերում հիշատակվում է նաև Սերգեյ Աճեմյանի անունը, ով, ըստ տեղեկությունների, Գյումրիում հայտնի է որպես տաքսու վարորդ։ Համաձայնագրերով կազմակերպությունը պարտավորվել է իրականացնել ավելի քան 30 տարբեր գործողություն, այդ թվում՝ շների ստերջացում։

Սակայն տվյալ ոլորտում օրենքով սահմանված են հստակ կարգավորումներ և սահմանափակումներ, ինչն առաջացնում է լրացուցիչ հարցադրումներ պայմանագրերի իրավաչափության վերաբերյալ։

Oragir.News-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք, ըստ խմբագրության, փաստում են ոչ միայն գործարքի մանրամասները, այլև Շիրակի արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյան-ի հանձնարարականը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Oragir.News-ը անդրադարձել էր Ախուրյան համայնքապետարանում տեղի ունեցած մեկ այլ վիճահարույց գործարքի։

Այդ դեպքում, ըստ հրապարակման, փաստաթղթերում առկա էր գութան, սակայն իրականում այն համայնքում չէր հայտնաբերվել։ Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանից փորձեցինք պարզաբանում ստանալ բարձրացված հարցերի վերաբերյալ։

«Հակակոռուպցիոնով անցել է, էս գործը, ոչ մի բան էլ չկա։ Աշխատում ենք բաց, թափանցիկ, իսկ ինչ վերաբերվում է տարածված տեղեկությանը անլուրջ ենք համարում»,- հայտարարել է Զավեն Մանուկյանի մամուլի խոսնակ Աննման Մինասյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում