Ուղիղ եթեր
Ներքին 37 րոպե առաջ - 15:40 06-11-2026

Առողջապահական համակարգը պետք է հարմարվի քաղաքացու կարիքներին․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը թերապևտիկ մասնագիտությունների բլոկի ԱՆ խորհրդատուների հետ հանդիպում է ունեցել։

«Ինձ համար առանցքային է, որ բուժծառայությունները լինեն մարդակենտրոն, իսկ բուժօգնության կազմակերպման գործընթացը` հնարավորինս պարզ և հասանելի քաղաքացու համար:

Առողջապահական համակարգը պետք է հարմարվի քաղաքացու կարիքներին և, մենք պետք է դրսևորենք ճկունություն, խնդիրները արձանագրելու, բարձրաձայնելու և լուծում տալու հարցում»,- նշել է Ավանեսյանը։

Նախարարը կարևորել է ապահովագրության գործարկման այս շրջանում մասնագետների կողմից նեղ ոլորտային խնդիրների արձանագրումը և լավարկմանը միտված մտքերը, որոնք պետք է շարունակաբար թարմացվեն կլինիկական գործելակարգերում:

Համատեղ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով քննարկմանը մասնակցել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչները:

Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է նաև մասնագիտական ասոցիացիաների ակտիվ ներգրավման և նման ձևաչափով աշխատանքի շարունակականության կարևորությունը:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա